Հա

Համայնք

10/04/2018

Թեհրանի Քաղաքապետը, քաղաքի 8-րդ շրջանում 20 մշակութային-մարզական կենտրոնների բացումը կատարեց

Շաբաթ, ապրիլի 7-ին, Թեհրանի քաղաքապետ՝ Մոհամմադ Ալի Նաջաֆին, Թեհրանի 8-րդ շրջանում, 20 քաղաքային ծրագրերի՝ մշակութային եւ մարզական կենտրոնների բացումը կատարեց:

Շաբաթ, ապրիլի 7-ին, Թեհրանի քաղաքապետ՝ Մոհամմադ Ալի Նաջաֆին, Թեհրանի 8-րդ շրջանում, 20 քաղաքային ծրագրերի՝ մշակութային եւ մարզական կենտրոնների բացումը կատարեց: 

Բացման արարողութիւնները կազմակերպւել էին Թեհրանի 8-րդ շրջանի քաղաքապետ՝ Բահման Նուրիի միջոցով: Ծրագրերին ներկայ էին նաեւ Թեհրանի 22 շրջանների քաղաքապետերը: 

Թեհրանի Սասուն (Նարմաք) քաղաքամասի կենտրոնների բացման ներկայ էին Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցական խորհրդի ներկայացուցիչները: Սոյն ծրագրում գնահատւեցին, հայ նահատակ զինւոր՝ Վիգէն Կարապետեանի մայրը, նաեւ հայ գրող եւ ուսումնասիրող՝ Յովիկ Մինասեանը: 

Թեհրանի Զէյթուն (Մաջիդիէ) քաղաքամասի կենտրոնների բացման արարողութեանը ներկայ էին Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը, Տ. Գուրգէն քհնյ. Ներսիսեանը եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի ներկայացուցիչները: Սոյն շրջանում բացումը կատարւեց մի ցուցասրահի, որը անւանակոչւեց՝ «Հայ նահատակներ» անունով: 

Ծրագրի սկզբում, քաղաքապետին, հայերէն եւ պարսկերէն լեզուներով, բարի գալուստի խօսք ասաց «Սասուն» մանկապարտէզի սան՝ Լէոնիդ Շամիրեանը: 

Թեհրանի քաղաքապետն իր ելոյթի ընթացքին, յոյս յայտնեց, որ սոյն կենտրոնների բացումը, մայրաքաղաքի այս խիտ բազմութեամբ բնակեցւած շրջանում, կաջակցի շրջանի քաղաքացիների ապրելակերպի բարելաւմանը: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։