Հա

Համայնք

10/04/2018 - 16:30

Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցին նւիրւած միջոցառումները՝ Թեհրանի հայոց թեմում

Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի միջոցառումները կազմակերպող Կենտրոնական յանձնախմբի: Իրականացած աշխատանքները հանրութեան սեփականութիւնը դարձնելու նպատակով ներկայ գտնւելով յանձնախմբի ժողովին, հարցազրոյց ենք նախաձեռնել ատենապետ Արամ Շահնազարեանի հետ:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի միջոցառումները կազմակերպող Կենտրոնական յանձնախմբի: Իրականացած աշխատանքները հանրութեան սեփականութիւնը դարձնելու նպատակով ներկայ գտնւելով յանձնախմբի ժողովին, հարցազրոյց ենք նախաձեռնել ատենապետ Արամ Շահնազարեանի հետ: Նա ընդգծել է. «Միջոցառումների շարանում նախատեսւած են աշակերտութեան համար մի շարք ծրագրեր, համագործակցութեամբ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի: Տարրական դպրոցի աշակերտութիւնը ըստ աւանդոյթի, իւրաքանչիւր քաղաքամասի եկեղեցու շրջափակում տեղադրւած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշարձանի մօտ ծաղիկներ տեղադրելով յարգանքի տուրք է մատուցելու, իսկ միջնակարգ օղակի աշակերտները ապրիլի 18-ին համատեղ ծրագրով համախմբւելու են «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում. այս տարի նաեւ կազմակերպւել է գիտելիքների մրցութիւն, որի ընթացքում հարցեր են տեղադրւելու «թելեգրամ»-ի էջի եւ կայքէջի վրայ, որը կը յայտարարւի, որպէսզի ստուգւի աշակերտութեան իրազեկութիւնը պատմութեան մասինե: Անդրադառնալով ապրիլի 23-ից իրականացւող ծրագրերին, յանձնախմբի ատենապետը նշեց, որ ընկալեալ սովորութեան համաձայն, ապրիլի 23-ի երեկոյեան Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում կատարւելու է ծաղիկների մատուցման եւ հոգեհանգստեան արարողութիւն, որին յաջորդելու է «Ռոստոմ» երիտասարդական միութեան կողմից կազմակերպւող երիտասարդական համահաւաքը:

Ապրիլի 24-ի առաւօտեան, Ս. Սարգիս եկեղեցում հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ մեծ հաւանականութեամբ երթ դէպի Թեհրանում Թուրքիայի դեսպանատուն եւ համահաւաք, իսկ գլխաւոր գեղարւեստական միջոցառումը՝ «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ տեղի է ունենալու «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Նա նշեց, որ յանձնախումբը հանդիպում է նախաձեռնել միութիւնների ներկայացուցիչների հետ, իրազեկ դառնալու միութիւնների ծրագրերին եւ կանխելու ծրագրերի խաչաձեւումը: Նա աւելացրեց, որ արդէն ընթացքի մէջ է փոստերի պատրաստումը եւ գլխաւոր կարգախօսի ընտրութիւնը: Անդրադառնալով արտաքին քարոզչութեանը, Արամ Շահնազարեանը ընդգծեց. «Այս տարի արտաքին քարոզչութեան առանցքն ընտրել ենք հետեւեալը, որի մասին իրազեկելու ենք իրանական հանրութեանը՝ Հայոց Ցեղասպանութիւնը որպէս 20-րդ դարի անպատիժ մնացած Ցեղասպանութիւն, յանգեցրել այսօրւայ աշխարհում ցեղասպանութիւնների եւ ոճրագործութիւնների շարունակման, Թուրքիան տարածաշրջանային ագրեսիւ քաղաքականութիւնների Սիրիայում քուրդերի դէմ եւ ոտնձգութիւնը այլ երկրների տարածքային ամբողջականութեան դէմ եւ առգոյ են նէոօսմանական նկրտումներ»:

Անդրադառնալով համայնքային ծրագրերի առացքին, նա նշեց, որ համայնքային ծրագրերի հիմքում կարեւորւելու է Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակը, որպէս հայ ժողովրդի ապրելու կամքի դրսեւորումը:

Նրա հաւաստմամբ նախատեսւած է իրանական լրատւամիջոցների համար մամլոյ ասուլիս եւ լուսաբանական հանդիպում, իսկ ապրիլի 22-ի երեկոյեան իրանցի մտաւորականների համար իւրայատուկ միջոցառում՝ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, նախաձեռնութեամբ «ՀՈՒՍԿ»հաստատութեան:

Ստորեւ ներկայացւում է Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի անւանացանկը.

Արամիկ Շանազարեան

Արփի Աբնուսեան

Արա Աւետեան

Արթին Բաբայեան

Լորիս Մինասեան

Նայիրի Յարութիւնեան

Անդրանիկ Իբրանոսեան

Սեդա Թարվերդեան

Ռոստոմ Մարգարեան

Ռէյմոնդ Շահնազարեան

Արմոնդ Մովսիսեան

Յանձնախմբի հետ կապ Թեմական խորհրդի ներկայացուցիչ փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեան:

Յարակից լուրեր

  • Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...
    Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...

    Յարգելի ընթերցող, ինչպէս անցնող շաբաթւայ ընթացքում մեր թղթակցութիւնների ընդմիջից ներկայացրինք, կայացան թեհրանահայ համայնքի եռեակ հայաշատ քաղաքամասերի քաղաքացիների հետ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի միջեւ անմիջական հանդիպում-քննարկումները:

  • «Ես երբեք չեմ փորձել հաճելի լինել մարդկանց, երբեք պոպուլիզմով չեմ զբաղւել». Քոչարեանը՝ «Bloomberg»-ին
    «Ես երբեք չեմ փորձել հաճելի լինել մարդկանց, երբեք պոպուլիզմով չեմ զբաղւել». Քոչարեանը՝ «Bloomberg»-ին

    «2rd.am»-ը ներկայացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի հարցազրոյցը «Bloomberg» մեդիաընկերութեանը՝ կրճատումներով: Տեքստը հայերէն թարգմանութեամբ կայքին է տրամադրել պաշտօնաթող նախագահի գրասենեակը: Գրասենեակի ղեկավարը կայքին հաղորդել է, որ ներկայացւող հատւածները ո'չ սկզբնաղբիւր ընկերութեան կայքում, ո'չ էլ հայկական ԶԼՄ-ներում չեն հրապարակւել:

  • Հասարակական կարծիքի դերը առկայ տնտեսա-քաղաքական գործընթացներում
    Հասարակական կարծիքի դերը առկայ տնտեսա-քաղաքական գործընթացներում

    Հասարակական կարծիքի դրսեւորումը առողջ հասարակական կեանքի ցուցանիշ է եւ սա փաստ է, որը գործնականօրէն ապացուցւած է: Այս մասին բազմիցս խօսել ենք մեր էջերում: Այսօր այդ խօսքի շեշտադրումը օրւայ հրամայական է ու ընթերցողը այսուհետեւ աւելի շատ կը մասնակցի քննարկումների եւ կը զգայ համայնքային- հասարակական հարցերի աւելի լայն անդրադարձների արծարծումը:

  • Տնտեսական ճգնաժամը եւ առանց այդ էլ «բաց»-ով փակւող մեր բիւջէն
    Տնտեսական ճգնաժամը եւ առանց այդ էլ «բաց»-ով փակւող մեր բիւջէն

    Հանդիպումների երկրորդ օրը, երէկ, երեքշաբթի, տեղի ունեցաւ «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում, որտեղ Սասուն քաղաքամասի բնակիչներն առիթ ունեցան դէմ առ դէմ, կամ ինչպէս դահլիճից հնչեց՝ եռակողմ հանդիպմանը լսելու Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների ծաւալած գործունէութեան մասին:

  • Ազգային իշխանութիւն-ժողովուրդ հանդիպում՝ Զէյթուն քաղաքամասում
    Ազգային իշխանութիւն-ժողովուրդ հանդիպում՝ Զէյթուն քաղաքամասում

    Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութեան օրէնսդիր եւ գործադիր մարմիններ՝ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը եւ Թեմական խորհուրդը համայնքին լսելու եւ իրենց տարած աշխատանքները համայնքի սեփականութիւնը դարձնելու նպատակով նախաձեռնել են հանդիպումների շարան Թեհրանի երեք քաղաքամասերում: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։