Հա

Համայնք

15/04/2018 - 15:00

Դատապարտում ենք Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի յարձակումը Սիրիայի վրայ եւ միաժամանակ զօրակցում ենք սիրիական պետութեան եւ ժողովրդին

Խիստ կերպով դատապարտում ենք ամերիկեան, անգլիական ու ֆրանսիական զինեալ ուժերի անարդարանալի, դատապարտելի, միջազգային օրէնքների հակառակ յարձակումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետութեան զինուժի եւ պատերազմական ռազմակայանների ու խաղաղ բնակչութեան վրայ։ Ամօթալի երեւոյթ է հաստատել, որ արաբական որոշ երկրներ, խորհրդակցաբար յարձակւող թշնամի զինեալ ուժերի եւ պետական այրերի հետ, անուղղակի կերպով մասնակից են եղել Սիրիայի վրայ կատարւած յարձակումներին։

ԿՈՉ

Մենք զօրաւոր կերպով դատապարտում ենք յարձակումը սիրիական հայրենիքի, միաժամանակ դատապարտելով աշխարհի մեծապետութիւնների անտարբերութիւնն ու անուղղակի համագործակցութիւնը յարձակւող թշնամի զինեալ ուժերի հետ, միւս կողմից էլ մեծապէս գնահատելի է Սիրիայի կողքին կանգնած երկրների ազնիւ ու պարկեշտ կեցւածքը։

Սիրիայի պետութիւնն ու քաջարի ժողովուրդը հերոսաբար դիմադրեցին ու շարունակում են դիմադրել, դրանով վկայելու իրենց հայրենասիրութեան, յանձնառութեան եւ իրենց երկրի ղեկավարութեան կողքին կանգնած մնալու վճռակամութիւնը։

Կոչ ենք անում յարձակւող երկրների ղեկավարներին, որ վերջ տան զէնքով իրենց ծրագիրները փոքր ժողովուրդներին պարտադրելու քաղաքականութեան եւ աշխատեն երկխօսութեամբ եւ փոխադարձ յարգանքի ու ճանաչողութեան սկզբունքներով խաղաղութեան հետամուտ լինել։

Աղօթում ենք, որ լռեն պատերազմի ձայները եւ սէրն ու խաղաղութիւնը հաստատւեն ժողովուրդների միջեւ։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

15 ապրիլ 2018

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։