Հա

Համայնք

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %15 %267 %2018 %09:%Ապր

«Հայ կին» միութեան ձեռնարկը՝ նւիրւած մայրերի օրւան

«Հայ կին» միութեան նախաձեռնութեամբ՝ սոյն թւականի ապրիլ 8-ին կազմակերպւել էր ուրախ ժամանց, մեծարելու հայ մայրերին: Ծարգիրը կայացաւ Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհաննէս Թումանեան» սրահում՝ երեկոյեան ժամը 4-ին: 

«Հայ կին» միութեան նախաձեռնութեամբ՝ սոյն թւականի ապրիլ 8-ին կազմակերպւել էր ուրախ ժամանց, մեծարելու հայ մայրերին: Ծարգիրը կայացաւ Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհաննէս Թումանեան» սրահում՝ երեկոյեան ժամը 4-ին: Ներկայ էին «Հայ կին» միութեան եւ կից միութիւնների՝ «Արմենուհի», «Անահիտ» եւ «Անի» միութեան անդամուհիները, Թ.Հ.Կ.Բ. ընկերութեան, Իրանահայ Ուսուցիչների միութեան, Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան վարչութիւնների անդամուհիները, «Ակունք» կենտրոնի տնօրէնութիւնը, «Արտակ Մանուկեան» թանգարանի անձնակազմը եւ «Թեւանիկ» բարեսիրական խմբի անդամուհիները:

Որպէս ծրագրի բացում, առաջին բաժնում ցուցադրւեց տեսանիւթեր որոնք առնչւում էին օրւայ թեմային, իսկ հաղորդավար էր նշանակւած Ժաքլին Չհարմահալին: Նա իր բարիգալստեան մաղթանքներից յետոյ ներկայացրեց կտորներ հայոց գրականութիւնից՝ նւիրւած մօր սիրոյ եւ զոհաբերութեան կապակցութեան՝ շեշտաւորելով հայ մայրերի առանձնայատկութիւնները՝ մէջբերում կատարեց Աւետիք Իսահակեանից, որ ասում է,- ամենալաւ կինը «մայրն» է : Մօր սիրտը մարդկութեան սիրտ է, տիեզերքի սիրտը, միայն մայր ունենալու համար արժէ աշխհարհ գալ, կամ թէ աւելի ճիշտ ասած- միայն հայ մօր սէրը վայելելու համար արժէ մի անգամ աշխարհ գալ:

Միւս բաժնում բեմ հրաւիրւեց միութեան նախագահ՝ Դիանա Յովհաննիսեանը օրւայ առթիւ արտայայտւելու: Նա անդրադառնալով հայ առաքելական եկեղեցու օրացոյցում նշւող Ս. Մարիամ Աստւածածնի Աւետման տօնին եւ նոյն օրւայ հռչակումը՝ ամենայն հայոց Գարեգին Բ-ի կողմից, որպէս մայրերի եւ մայրութեան բերկրանքին սպասւող կանանց օրհնութեան օր եւ բոլորին շնորհաւորեց մայրերի օրը: Նա յիշեցրեց, որ փառաբանելու արժանի են բոլոր հայ մայրերը, յատկապէս մեր քաջարի զինւորների մայրերը՝ որոնք իրենց զաւակներին յանուն հայրենիքի զոհեցին:

Ծրագիրը յագեցւած էր նաեւ այլ գեղարւեստական բաժիններով: Երկու պարերով բեմ բարձրացան Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ աշխատող Կարինէ Մանուչէրեանի ղեկավարութեամբ՝ «Կարապ» պարախմբի սաները: Մի ուրիշ բաժնում իր գիթառով երժշտական կտորներ ներկայացրեց Թադէ Աշուղեանը:

Հետագային հրաւիրեալներին արտայայտւելու առիթը տրւեց, որոնք իրենց հերթին գովաբանեցին մայրերի զոհաբերութիւնն ու հոգատարութիւնը, պատմական տւեալներով նմուշներ ներկայացրին հայ կնոջ սխրագործութիւններից եւ մի քանի երգերի կատարումներով՝ առաւել ճոխացրին ձեռնարկը:

Աւարտին՝ ներկաները նոր լիցքերով եւ առաւել ոգեւորւած, թողին սրահը՝ միանալու՝ իրենց տանը սպասող ընտանեկան օջախներին:

«Հայ կին» միութիւն

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։