Հա

Համայնք

Կիրակի, 15 Ապրիլի 2018 10:10

Մայրերի օրւայ տօնակատարութիւն նախաձեռնութեամբ՝ Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի

Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի նախաձեռնութեամբ երեքշաբթի 10 ապրիլ 2018 թ. երեկոյեան կատարւեց Մայրերի օրւան նւիրւած տօնակատարութիւն Հ. Բ. Ը. միութեան սրահում։

Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի նախաձեռնութեամբ երեքշաբթի 10 ապրիլ 2018 թ. երեկոյեան կատարւեց Մայրերի օրւան նւիրւած տօնակատարութիւն Հ. Բ. Ը. միութեան սրահում։

Ծրագիրը յագեցւած էր երկու հակիրճ բայց բովանդակալից դասախօսութիւններով, որը ներկայացրեցին Ազնւափայլ երէցկին Թագուհի Խաչատրեանը եւ բրշ. Անի Քրիստի սարկաւագուհի Մանւէլեանը։ Դասախօսութիւնների թեման էր Աստւածամայրը ըստ Աւետարանների եւ իր զոհողութիւնները եւ հայ մօր դերն ու տեղը անցեալից մինչ այսօր։ 

Խօսւեց Աստւածամօր հաւատքի, ապրումների եւ տոկունութեան որոնցով յաղթահարեց դժւարութիւնների ու նեղութիւնների նաեւ խօսւեց հայ մօր Աստւածամօր օրինակին հետեւելու կեանքի մասին, որ նւիրւած է եղել Աստծու կողմից իրեն տրւած մայրութեան կոչումին եւ զոհաբերւել է, որպէս ընտանիքի սիւն, զաւկի եւ սրնդի դաստիարակիչ, նրբահոգի բայց միեւնոյն ժամանակ քարից ամուր հոգու տէր: Հայ մայրերը պայքարել են Վարդանանց պատերազմից սկսած մինչեւ կիլիկեան շրջանի ազատութեան համար մղւած կռիւների մէջ, Զէյթունի ապստամբութիւնից սկսած մինչեւ Սարդարապատի հերոսամարտը: Հայոց Ցեղասպանութեան դառնաղէտ օրերից մինչ այսօր Ղարաբաղի ազատագրական պայքարներում իրենց քաջամարտիկ ամուսնու, եղբօր, հօր եւ որդու կողքին եւ պաշտպանել են իրենց հայրենիքի, եկեղեցու եւ ընտանիքի սրբութինը։

Ծրագրի միւս բաժնում օր. Շարիս Մելքոմ Աբգարը ասմունքեց «Որդիս» վերնագրով ապա տկն. Եօլանդա Մինան մայրերին նւիրւած գեղեցիկ «Մամա» երգով հանդէս եկաւ։ Եղան նաեւ հոգեւոր, հայրենասիրական եւ ազգային խմբական երգեր։ Օրւայ ծրագիրը համեմւած էր նաեւ հոգեւոր ազգային հարց պատասխաններով եւ երգի մրցոյթով։ 

Ծրագիրը պատշաճ հիւրասիրութիւնով եւ բարեմաղթութիւններով եւ Սարդարապատ հաւաքական երգեցողութեամբ աւարտւեց։ 

Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհուրդ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։