Հա

Համայնք

19/04/2018 - 13:00

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ՝ պահանջատէր հայ աշակերտը ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը

Հայոց Ցեղասպանութեան պահանջատիրական ոգով լիցքաւորւած հայ նոր սերունդը, իր բողոքի եւ պահանջատիրութեան ձայնը բարձրացրեց ի լուր աշխարհի:

«ԱԼԻՔ» - Հայոց Ցեղասպանութեան պահանջատիրական ոգով լիցքաւորւած հայ նոր սերունդը, իր բողոքի եւ պահանջատիրութեան ձայնը բարձրացրեց ի լուր աշխարհի:

Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի մեծարման միջոցառումների, որպէս անդրանիկ ծրագիր, չորեքշաբթի, ապրիլի 18-ի առաւօտեան, Թեհրանի հայոց դպրոցների միջնակարգ օղակի աշակերտ-աշակերտուհիները, նաեւ Ուրբաթօրեայ դասընթացների աշակերտները համախմբւեցին «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում, յարգելու՝ Հայոց Ցեղասպանութեան սրբադասւած նահատակների անմեռ յիշատակը:

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կողմից նախաձեռնւած աշակերտական հաւաք-ծաղիկների մատուցումը իրականացաւ հէնց աշակերտ-աշակերտուհիների կողմից ներկայացւած գեղարւեստական-պահանջատիրական ծրագրի շրջանակում:

Ձեռնարկի ընթացքում ընթերցւեց Թ. Հ. Թ. առաջնորդ Սրբազան Հօր պատգամ ուղղւած աշակերտութեան:

Ելոյթով հանդէս եկան դպրոցների երգչախմբերը եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Մշակութային փառատօնի մասնակցած ասմունքողները եւ երգողները:

Ձեռնարկին մասնակցող աշակերտութեան մեծ լիցք հաղորդեց Պատանեկան կազմակերպութեան նւագախումբը:

Աշակերտները օրւայ խորհուրդը բնորոշող կարգախօսեր էին վանկարկում, որոնք էլ աւելի էին շեշտադրում եւ խորհրդանշում Հայ Դատի պահանջատիրական հոլովոյթը:

Յատկանշական է, որ այս տարւայ միջոցառումը դրսեւորում էր հայ ժողովրդի գոյատեւման ու վերածնունդի խորհուրդը եւ ներկայացնում Հայոց Ցեղասպանութիւնից երեք տարի անց Մայիսեան յաղթանակով յարութիւն առած հայ ժողովրդի անկոտրուն ոգին, որը դրսեւորւեց Մայիս 28-ով, որի 100-ամեակն է նշւելու այս տարի՝ հայ աշխարհի միջոցով:

Յարակից լուրեր

  • Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդը գնահատում է աշակերտներին
    Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդը գնահատում է աշակերտներին

    Կրթական խորհրդի առաքելութիւններից է եղել միշտ հետեւել աշակերտների նախասիրութիւնների եւ հետաքրքրութիւնների զարգացմանն թէ՛ գիտական, եւ թէ՛ մշակութային ասպարէզներում: 

    Այդ նպատակով տարիներ շարունակ Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի կողմից կազմակերպւում են դպրոցական փառատօններ եւ մրցոյթներ, ի յայտ բերելով տաղանդաւոր աշակերտների:

  • Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ ԱՄՆ պատժամիջոցների մասին. «Իրանն աւելի ինքնաբաւ պետութիւն է դարձել»
    Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ ԱՄՆ պատժամիջոցների մասին. «Իրանն աւելի ինքնաբաւ պետութիւն է դարձել»

    ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցների նոր փուլի նախօրէին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին նշել է, որ պատժամիջոցներն Իրանին աւելի ինքնաբաւ պետութիւն են դարձրել:

  • Կրթական խորհրդի անդամներն այցելեցին Սրբազան Հօրը
    Կրթական խորհրդի անդամներն այցելեցին Սրբազան Հօրը

    Չորեքշաբթի, 31 հոկտեմբեր 2018 թ.-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ տկն. Անետ Բաղդասարեանին եւ նոյն խորհրդի անդամ՝ տկն. Մելինէ Բադալին: 

  • Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Ս. Թարգմանչաց տօնին նւիրւած միջոցառում
    Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Ս. Թարգմանչաց տօնին նւիրւած միջոցառում

    Տարիների աւանդոյթի է վերածւել Սրբոց Թարգմանչաց կամ Մշակոյթի տօնի առիթով Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի միջոցով նախաձեռնւող հանդիսութիւնը, որի ընթացքում գնահատւում են ուսումնական նախորդ տարեշրջանում հանգստի կոչւած ուսուցիչ-ուսուցիչուհիները: Նման միջոցառում իրականացաւ ուրբաթ, հոկտ. 26-ի երեկոյեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ.Թումանեան» սրահում:

  • Վերամուտի առիթով հանդիպում
    Վերամուտի առիթով հանդիպում

    Հանդիպման հիմնական նպատակը համատեղ կերպով քննարկելն էր՝ մեր դպրոցների հետ կապւած հարցեր, յատկապէս կրօնի եւ Ադեանի դասանիւթերի եւ այդ նիւթերը դասաւանդող ուսուցիչների աշխատանքի եւ դասապահերի հետ։ Խօսւեց նաեւ դպրոցական 2018-2019 տարեշրջանի վերամուտի հետ կապւած հարցերի մասին։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։