Հա

Համայնք

19/04/2018

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ՝ պահանջատէր հայ աշակերտը ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը

Հայոց Ցեղասպանութեան պահանջատիրական ոգով լիցքաւորւած հայ նոր սերունդը, իր բողոքի եւ պահանջատիրութեան ձայնը բարձրացրեց ի լուր աշխարհի:

«ԱԼԻՔ» - Հայոց Ցեղասպանութեան պահանջատիրական ոգով լիցքաւորւած հայ նոր սերունդը, իր բողոքի եւ պահանջատիրութեան ձայնը բարձրացրեց ի լուր աշխարհի:

Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի մեծարման միջոցառումների, որպէս անդրանիկ ծրագիր, չորեքշաբթի, ապրիլի 18-ի առաւօտեան, Թեհրանի հայոց դպրոցների միջնակարգ օղակի աշակերտ-աշակերտուհիները, նաեւ Ուրբաթօրեայ դասընթացների աշակերտները համախմբւեցին «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում, յարգելու՝ Հայոց Ցեղասպանութեան սրբադասւած նահատակների անմեռ յիշատակը:

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կողմից նախաձեռնւած աշակերտական հաւաք-ծաղիկների մատուցումը իրականացաւ հէնց աշակերտ-աշակերտուհիների կողմից ներկայացւած գեղարւեստական-պահանջատիրական ծրագրի շրջանակում:

Ձեռնարկի ընթացքում ընթերցւեց Թ. Հ. Թ. առաջնորդ Սրբազան Հօր պատգամ ուղղւած աշակերտութեան:

Ելոյթով հանդէս եկան դպրոցների երգչախմբերը եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Մշակութային փառատօնի մասնակցած ասմունքողները եւ երգողները:

Ձեռնարկին մասնակցող աշակերտութեան մեծ լիցք հաղորդեց Պատանեկան կազմակերպութեան նւագախումբը:

Աշակերտները օրւայ խորհուրդը բնորոշող կարգախօսեր էին վանկարկում, որոնք էլ աւելի էին շեշտադրում եւ խորհրդանշում Հայ Դատի պահանջատիրական հոլովոյթը:

Յատկանշական է, որ այս տարւայ միջոցառումը դրսեւորում էր հայ ժողովրդի գոյատեւման ու վերածնունդի խորհուրդը եւ ներկայացնում Հայոց Ցեղասպանութիւնից երեք տարի անց Մայիսեան յաղթանակով յարութիւն առած հայ ժողովրդի անկոտրուն ոգին, որը դրսեւորւեց Մայիս 28-ով, որի 100-ամեակն է նշւելու այս տարի՝ հայ աշխարհի միջոցով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։