Հա

Համայնք

21/04/2018

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ՝ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի առիթով կայացաւ «Կամուրջ» ցուցահանդէսը

Ապրիլի 19-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան կենտրոնատեղիում եւ նոյն միութեան նախաձեռնութեամբ մեկնարկեց երկօրեայ իւրայատուկ ցուցահանդէս՝ «Կամուրջ» խորագրով եւ նւիրւած էր հայ կնոջ կերպարին եւ հոգուն եւ ցուցադրում էր հայ կանանց՝ պատմութեան ընթացքում:

«ԱԼԻՔ» - Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի մեծարման միջոցառումները արդէն իսկ մեկնարկել են Թեհրանի հայկական միութիւնների կողմից:

Այդ առիթով թւականիս՝ ապրիլի 19-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան կենտրոնատեղիում եւ նոյն միութեան նախաձեռնութեամբ մեկնարկեց երկօրեայ իւրայատուկ ցուցահանդէս՝ «Կամուրջ» խորագրով եւ նւիրւած էր հայ կնոջ կերպարին եւ հոգուն եւ ցուցադրում էր հայ կանանց՝ պատմութեան ընթացքում: Ցուցահանդէսին ներկայացւած  էին ոչ միայն գեղանկարչութիւններ, լուսանկարչութիւններ, այլ նաեւ ձեռարւեստի զանազան բնագաւառների աշխատանքներ: Ցուցահանդէսի բացմանը ներկաներին խօսք ուղղեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ ծրագիրը զուգորդւած էր նաեւ գեղարւեստական կատարումներով:

Մանրամասնութիւնները առաջիկայում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։