Հա

Համայնք

23/04/2018 - 11:40

Կոչ սիրոյ եւ զգաստութեան

Իրանահայ գաղութը եւ թեհրանահայը յատկապէս խոր մտահոգութեամբ հետեւում է Հայաստանում - Երեւան եւ այլ քաղաքներում- տեղի ունեցող դէպքերին, ցոյցերին, դժգոհութեան ձայներին, որոնք արդիւնք են երկրի ներսում տեղի ունեցող դժգոհութիւններին, արդար պահանջներին։

Իրանահայ գաղութը եւ թեհրանահայը յատկապէս խոր մտահոգութեամբ հետեւում է Հայաստանում - Երեւան եւ այլ քաղաքներում- տեղի ունեցող դէպքերին, ցոյցերին, դժգոհութեան ձայներին, որոնք արդիւնք են երկրի ներսում տեղի ունեցող դժգոհութիւններին, արդար պահանջներին։

Բնականաբար ցանկացած երկրում եւ ժողովրդի կեանքում լինում են նման երեւոյթներ։ Հայաստանը չի բացառւում այդ բոլորից, մէկ տարբերութեամբ, որ մենք իբրեւ հայութիւն, Հայաստանում, Արցախում եւ արտասահմանում կանգնած ենք այնպիսի մարտահրաւէրների առաջ, որոնք մեզանից պահանջում են համախմբւածութիւն եւ միասնակամութիւն եւ առկա հարցերի լուծման համար՝ անկեղծ ու սրտանց երկխօսութիւն։

Այս օրերը մեզ համար նւիրական են ու սուրբ, որովհետեւ դրանք օծուն են մեր մէկ ու կէս միլիոն սուրբ նահատակների յիշատակով, հետեւաբար յանուն մեր թեմի ողջ ժողովրդի, մշակութային, ընկերային, բարեսիրական, կանանց ու եկեղեցական միութիւնների կոչ ենք անում հայրենաբնակ մեր ժողովրդի բոլոր զաւակներին անխտիր եւ յատկապէս երիտասարդութեան, ասելով, որ բաժնելով հանդերձ մեր դժգոհութիւններն ու մտահոգութիւնները մենք մեզ յիշեցնում ենք, որ ազգովին հարցեր ունենք՝ Արցախը, Արցախի պաշտպանութեան նւիրեալ բանակը, ունենք նաեւ Ապրիլեան մեր նահատակների սրբազան կտակը, մեր հայրենիքի, ամբողջական հայրենիքի սիրով տարւող մեր պահանջատիրական պայքարը։ Հետեւաբար մեր սիրոյ օրհնախառն կոչը մեր ժողովրդի զաւակներին այն է, որ խոհեմութեամբ, համբերատար զսպւածութեամբ, մեր երկրի ու ժողովրդի անվտանգութեան հեռանկարով քով-քովի գանք առանց բեւեռացումի գնալու, քանի որ Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է, այլ խօսքով, մէկ ընտանիքի ենք պատկանում եւ հետեւաբար մեր հարցերը սեղանի վրայ լուծելու հրամայականի առաջ ենք եւ ոչ թէ փողոցում։ Համախմբւենք սիրելիներ եւ միմեանց հետ երկխօսենք փոխադարձ սիրոյ, յարգանքի ու միմեանց ընդունելու սկզբունքով, մանաւանդ որ թշնամին դարանակալ հետեւում է մեր երկրում տեղի ունեցող անցուդարձերին։

Աստւածային օրհնութիւն, սէր եւ խաղաղութիւն մեր երկրին եւ ժողովրդին։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

22 ապրիլ 2018
Թեհրան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։