Հա

Համայնք

25/04/2018 - 14:30

Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը՝ Թեհրանի հայ համայնքում

Ապրիլի 24-ի առաւօտեան Ս. Սարգիս մայր եկեղեցում թեմակալ առաջնորդի ձեռամբ մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ, ի յիշատակ աւելի քան մէկուկէս միլիոն նահատակների: Պատարագի ընթացքում քարոզեց թեմակալ առաջնորդը, ապա թափօրը մօտեցաւ եկեղեցու բակում տեղադրւած Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ, ուր Սրբազան Հայրը յորդորեց հոծ բազմութեանը լուռ եւ միաժամանակ պահանջատէր ոգով տոգորւած երթ դէպի Թուրքիայի դեսպանատուն:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Թեհրանի հայոց թեմում Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցին նւիրւած միջոցառումների շրջագծում, ապրիլի 23-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում կայացաւ մամլոյ ասուլիս: Ասուլիսի ընթացքում Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը եւ Թ. Հ. Թ. Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը մեծարող Կենտրոնական յանձնախմբի նախագահ Արամ Շահնազարեանը նախ բացատրութիւններ փոխանցեցին Հայոց Ցեղասպանութեան պատմա-իրաւական եւ քաղաքական կողմերի, Ցեղասպանութիւնը չդատապարտւելու հետեւանքով ներկայ աշխարհում իրականացած նմանատիպ ոճրագործութիւնների շարունակման, Իրանի Իսլ. Հանրապետութեան հայամէտ քաղաքականութեան եւ Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքային ամբողջականութեան դէմ իրականացած ոտնձգութիւնների, նաեւ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի առիթով համայնքային միջոցառումների մասին: Իսկ վերջում պատասխանեցին Իրանի զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչների կողմից հնչած հարցումներին:

- Ապրիլի 23-ի երեկոյեան մեծ թւով հայրենակիցներ համախմբւել էին Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցում եւ եկեղեցու շրջափակում: Միջոցառումը մեկնարկեց կրօնական արարողութեամբ եւ բարեխօսական աղօթքով, որը իրականացաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ՝ Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ: Ապա տեղի ունեցաւ ծաղիկների մատուցման արարողութիւն՝ մասնակցութեամբ թեմակալ առաջնորդի, Հայ կաթողիկէ առաջնորդի եւ Աւետարանական եկեղեցու հոգեւոր պետերի, քահանայից դասի, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանի եւ դեսպանութեան անձնակազմի, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի, համայնքի ազգային-հասարակական, քաղաքական ներկայացուցիչների եւ ժողովրդի: Այնուհետեւ ներկաներին խօսք ուղղեցին թեմակալ առաջնորդը եւ Թ. Հ. Թ. Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը մեծարող Կենտրոնական յանձնախմբի նախագահ Արամ Շահնազարեանը: Հակառակ տեղացող յորդ անձրեւի, տեղի ունեցաւ երիտասարդական հաւաք եւ գեղարւեստական ծրագիր նախաձեռնութեամբ «Ռոստոմ» երիտասարդական միութեան, որի ընթացքում ներկայացւեց հայ ազատագրական շարժման սկզբնաւորումը եւ զարգացումները ցայսօր: Ծրագիրը տեւեց մինչեւ ուշ երեկոյեան:

- Ապրիլի 24-ի առաւօտեան Ս. Սարգիս մայր եկեղեցում թեմակալ առաջնորդի ձեռամբ մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ, ի յիշատակ աւելի քան մէկուկէս միլիոն նահատակների: Պատարագի ընթացքում քարոզեց թեմակալ առաջնորդը, ապա թափօրը մօտեցաւ եկեղեցու բակում տեղադրւած Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ, ուր Սրբազան Հայրը յորդորեց հոծ բազմութեանը լուռ եւ միաժամանակ պահանջատէր ոգով տոգորւած երթ դէպի Թուրքիայի դեսպանատուն: Դեսպանատան դիմաց համախմբւած հազարաւոր բազմութիւնը վերամբարձ բռունցքներով վանկարկեց կարգախօսեր: Արտայայտւեցին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք.Սարգսեանը: Ընթերցւեց 8-կէտանոց բանաձեւը, որը վերջում երկու քահանայ հայրերի կողմից փոխանցւեց Թուրքիայի դեսպանատուն: Աւարտին բազմութիւնը բռունցքները ուղղած դէպի դեսպանատուն երգեց «Սարդարապատ» քայլերգը:

- Նոյն օրը երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում մեծ թւով հայրենակիցների ներկայութեամբ իրականացաւ կենտրոնական գեղարւեստական դասախօսական երեկոյ: Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի անունից արտայայտւեց Անահիտ Աւետեան-Մանուկեանը: Դասախօս էր հրաւիրւած ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի պատմութեան ինստիտուտի հայկական հարցերի եւ Հայոց Ցեղասպանութեան պատմութեան բաժնի վարիչ, պատմական գիտութիւնների թեկնածու դուցենոր Արմէն Մարուքեանը: Օրւայ առիթով հրաւիրւեցին արտայայտւելու՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը եւ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Ընթացքում Ցուցադրւեց պատմա-վաւերագրական ֆիլմեր: Գեղարւեստական բաժնում ելոյթ ունեցաւ Հայաստանի Թաթուլ Ալթունեանի անւան երգի-պարի Պետական անսամբլը, նաեւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Արարատ» պարախումբը:

Յարակից լուրեր

  • Հանդիսաւոր ս. պատարագ եւ մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով
    Հանդիսաւոր ս. պատարագ եւ մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով

    Շաբաթ, 16 փետրւարին, Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդու՝ Մարտիրոսի, նաեւ 14 զինակիցների յիշատակի տօնի առիթով, մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ Ս. Սարգիս եկեղեցում, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Սոյն տօնը նաեւ անւանակոչութեան տօնն է Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու:

  • Ողջոյն քառասնամեայ յեղափոխութեան
    Ողջոյն քառասնամեայ յեղափոխութեան

    Մարդկային կեանքը յատկանշող եւ միաժամանակ բնորոշող երեւոյթներից մին շարժումն է, յարատեւ շարժը, որ յառաջ է բերում կեանքի փոփոխութիւն, նոր մտածելակերպի ձեւաւորում եւ կեանքի նոր ապրելակերպ ու գործելաոճ. ընկերային թէ քաղաքական, մշակութային թէ հոգեւոր ասպարէզներում յաջողութիւն, ժողովուրդները նոր հեռանկարով ու յոյսով պարուրող շարժումը դառնում է իրական ու իրաւական կեանք ունեցող երեւոյթ երբ իր մեկնակէտն ու վախճանակէտը ժողովուրդն է, հարազատ ժողովուրդը իր անցեալով, ներկայով ու ապագայով։ 

  • Առաջնորդ Սրբազանը մասնակցում է Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին, 21-24 յունւար 2019 Աթշանէ ասորիների պատրիարքարանում
    Առաջնորդ Սրբազանը մասնակցում է Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին, 21-24 յունւար 2019 Աթշանէ ասորիների պատրիարքարանում

    Ինչպէս նախօրօք յայտնած էինք թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան յունւարի 21-24 2019-ին Լիբանանում մասնակցեց Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան ժողովին, որը գումարւեց Ասորի Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանում Աթշանէ հիւրընկալութեամբ Ասորի եկեղեցու հոգեւոր պետ նորին սրբութիւն Մար Աֆրամ Բ. Պատրիարքի։

  • Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ նշւեց ՀՀ Բանակի 27-ամեակը
    Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ նշւեց ՀՀ Բանակի 27-ամեակը

    Հայաստանի Հանրապետութեան Բանակի օրը՝ յունւարի 28-ը նշւում է ոչ միայն Հայաստանում, այլեւ իւրաքանչիւր երկրում, ուր ՀՀ-ն ունի դեսպանատուն եւ պաշտօնական ներկայացուցչութիւն:

    Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ, երէկ յունւարի 28-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում նւիրւած ՀՀ Բանակի կազմաւորման 27-ամեակին:

  • Մշակոյթի նախարարութեան մշակութային հարցերի տեղակալի այցն ազգային առաջնորդարան
    Մշակոյթի նախարարութեան մշակութային հարցերի տեղակալի այցն ազգային առաջնորդարան

    Կիրակի, յունւարի 27-ին, Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով Իրանի Իսլամական լուսաւորութեան եւ մշակոյթի նախարարութեան մշակութային հարցերի տեղակալը՝ պրն. Մոհսէն Ջաւադին եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը, այցելեցին Ազգային առաջնորդարան, ուր հանդիպեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։