Հա

Համայնք

29/04/2018 - 14:10

Ապրիլեան Եղեռնին նւիրւած համատեղ միջոցառում` Զէյթուն քաղաքամասում

Թեհրանի հայոց թեմում դեռ շարունակւում են Ապրիլեան Եղեռնի 103-րդ տարելիցը մեծարող միջոցառումները, մասնակցութեամբ խուռներամ հայրենակիցների:

«ԱԼԻՔ» - Թեհրանի հայոց թեմում դեռ շարունակւում են Ապրիլեան Եղեռնի 103-րդ տարելիցը մեծարող միջոցառումները, մասնակցութեամբ խուռներամ հայրենակիցների:

Թեհրանի Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի եւ բոլոր միութիւնների համագործակցութեամբ, երէկ ապրիլի 28-ի երեկոյեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում կազմակերպւել էր գեղարւեստական-դասախօսական երեկոյ, որին ներկայ էին Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, թեմակալ առաջնորդի տեղապահ Տ. Մակար եպս. Աշգարեանը Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, քահանայ հայրեր եւ մեծ թւով հայրենակիցներ: Օրւայ բանախօսն էր Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։