Հա

Համայնք

30/04/2018 - 09:00

Մանուկների օրհնութեան միջոցառում Սրբոց Թարգմանչաց եկեղեցում

Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ եւ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ թւականիս ապրիլի 20-ին տեղի ունեցաւ «Մանուկների օրհնութեան» միջոցառումը Սրբոց Թարգմանչաց եկեղեցում։

Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ եւ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ թւականիս ապրիլի 20-ին տեղի ունեցաւ «Մանուկների օրհնութեան» միջոցառումը Սրբոց Թարգմանչաց եկեղեցում։ 

Արարողութեանը ներկայ էին գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, թեմիս առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը եւ արժանապատիւ քահանայ հայրերը։ Երեկոյեան ժամերգութեան աւարտին Սրբազան Հայրը իր հայրական պատգամն ու խօսքը ուղղեց ծնողներին, որոնք իրենց նորածին մանուկներին իրենց գրկին եկեղեցի էին եկել։ 

Նա իր խօսքում ասաց.- «Շատ սիրելի ծնողներ, դուք ձեր երեխաներին գրկած տաճար էք բերել, Աստծու օրհնութիւնը ստանալու համար։ Եւ սա ամենագեղեցիկ երեւոյթներից մէկն է։ Դուք ձեր երեխաներին ձեր յոյսն էք կոչում եւ երջանիկ էք զգում ձեզ, իսկ մեծ հայրերը եւ մեծ մայրերը ուրախանում են իրենց տան շարունակութիւնը տեսնելով։ Ուրեմն ձեր պարտականութիւնն է որքան հնարաւոր է լաւագոյն ձեւով դաստիարակել նրանց, եւ ուզում եմ, որ դուք միշտ նախանձախնդիր լինէք նրանց կրօնական դաստիարակութեան. ինչպէս որ նրանց մանկապարտէզ էք տանում, այդպէս էլ եկեղեցի եւ կիրակնօրեայ դասարաններ բերէք, որպէսզի աստւածային շնորհքներով լցւեն եւ հայեցի ու ազգային դաստիարակութիւն ստանան»։ Իր պատգամից յետոյ Սրբազան հայրը օրհնեց ծնողներին եւ մանուկներին եւ ապա օրհնելով այդ առիթի համար պատրաստւած յատուկ խաչերը, անձամբ նւիրեց մանուկներին, նրանց վզերից անցկացնելով։ 

Արարողութեանը յաջորդեց ընդունելութեան բաժինը «Նայիրի» սրահում, որտեղ ծնողներին եւ մանուկներին ջերմ դիմաւորեցին յանձնախմբի անդամները, իսկ ողջոյնի եւ բարեգալստեան խօսքերով հանդէս եկաւ յանձնախմբի ատենապետ օրդ. Անի Մանուկեանը, որը Յովհաննէս Շիրազի գեղեցիկ խօսքով արժէքաւորեց հայ մանկանը. 

«Այն տունը տուն չէ, որ մանուկ չունի
Ու դեռ չի հնչել ծիծաղը մանկան
Այն տունը սիրտ իմ, որ մանուկ չունի
Լեզւակը պոկած զանգի է նման»։ 

Նա մանուկներին մաղթեց քաջ առողջութիւն յուսալով, որ նրանք սուրբ եկեղեցու եւ հայրենիքի նկատմամբ սիրով լցւեն եւ հաւատարիմ մնան Աստծուն։ Ծնողներին ուղղած իր խօսքում նա անդրադարձաւ մանուկների կրթութիւնն ու դաստիարակութիւնը հայրենի աւանդների ու Քրիստոնէական արժէքների վրայ խարսխելու անհրաժեշտութեանը։ Ինչպէս նաեւ Սաղմոսաց գրքից թելադրւելով՝ յիշեցրեց, որ մեր զաւակները Աստծու կողմից պարգեւներ են մեզ համար։ Ուստի, ոչ մի ջանք չխնայենք նրանց բարոյական եւ կրօնական դաստիարակութեան գործում։ 

Ընդունելութեան բաժնի ընթացքին հնչեցին գեղեցիկ մանկական երգեր, որոնք խանդավառութիւն ստեղծեցին մանուկների համար։ Ապա ծնողներն ու մանուկները Առաջնորդ Սրբազան հօր եւ քահանայ հայրերի հետ միասին լուսանկարւեցին այդ առիթով պատրաստւած գեղեցիկ կարկանդակի շուրջ։ Կազմակերպւել էր զանազան զբաղմունքներ ու անակնկալներ ծնողների եւ մանուկների համար եւ շահողների համար էլ՝ յուշանւէրներ։ 

Դաստիարակիչ այս ձեռնարկը իր աւարտին հասաւ գոհունակութեան զգացումների արտայայտութեամբ ծնողների կողմից։

Թղթակից

Յարակից լուրեր

  • «Բոլորս Իրանին ենք պատկանում». Դոկտ. Սալեհին՝ Թեհրանի ազգային առաջնորդարանում
    «Բոլորս Իրանին ենք պատկանում». Դոկտ. Սալեհին՝ Թեհրանի ազգային առաջնորդարանում

    Երէկ՝ փետրւարի 20-ին Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարան են այցելել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան նախագահ դոկտ. Ալի Աքբար Սալեհին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը:

  • Հանդիսաւոր ս. պատարագ եւ մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով
    Հանդիսաւոր ս. պատարագ եւ մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով

    Շաբաթ, 16 փետրւարին, Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդու՝ Մարտիրոսի, նաեւ 14 զինակիցների յիշատակի տօնի առիթով, մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ Ս. Սարգիս եկեղեցում, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Սոյն տօնը նաեւ անւանակոչութեան տօնն է Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու:

  • Ողջոյն քառասնամեայ յեղափոխութեան
    Ողջոյն քառասնամեայ յեղափոխութեան

    Մարդկային կեանքը յատկանշող եւ միաժամանակ բնորոշող երեւոյթներից մին շարժումն է, յարատեւ շարժը, որ յառաջ է բերում կեանքի փոփոխութիւն, նոր մտածելակերպի ձեւաւորում եւ կեանքի նոր ապրելակերպ ու գործելաոճ. ընկերային թէ քաղաքական, մշակութային թէ հոգեւոր ասպարէզներում յաջողութիւն, ժողովուրդները նոր հեռանկարով ու յոյսով պարուրող շարժումը դառնում է իրական ու իրաւական կեանք ունեցող երեւոյթ երբ իր մեկնակէտն ու վախճանակէտը ժողովուրդն է, հարազատ ժողովուրդը իր անցեալով, ներկայով ու ապագայով։ 

  • Առաջնորդ Սրբազանը մասնակցում է Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին, 21-24 յունւար 2019 Աթշանէ ասորիների պատրիարքարանում
    Առաջնորդ Սրբազանը մասնակցում է Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին, 21-24 յունւար 2019 Աթշանէ ասորիների պատրիարքարանում

    Ինչպէս նախօրօք յայտնած էինք թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան յունւարի 21-24 2019-ին Լիբանանում մասնակցեց Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան ժողովին, որը գումարւեց Ասորի Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանում Աթշանէ հիւրընկալութեամբ Ասորի եկեղեցու հոգեւոր պետ նորին սրբութիւն Մար Աֆրամ Բ. Պատրիարքի։

  • Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ նշւեց ՀՀ Բանակի 27-ամեակը
    Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ նշւեց ՀՀ Բանակի 27-ամեակը

    Հայաստանի Հանրապետութեան Բանակի օրը՝ յունւարի 28-ը նշւում է ոչ միայն Հայաստանում, այլեւ իւրաքանչիւր երկրում, ուր ՀՀ-ն ունի դեսպանատուն եւ պաշտօնական ներկայացուցչութիւն:

    Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ, երէկ յունւարի 28-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում նւիրւած ՀՀ Բանակի կազմաւորման 27-ամեակին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։