Հա

Համայնք

30/04/2018

«Թաթուլ Ալթունեան»-ի անւան պարի-երգի անսամբլի խումբը Ազգային առաջնորդարանում

Չորեքշաբթի, ապրիլի 25-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց «Թաթուլ Ալթունեան»-ի պարի- երգի անսամբլի խմբի անդամներին:

Չորեքշաբթի, ապրիլի 25-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց «Թաթուլ Ալթունեան»-ի պարի- երգի անսամբլի խմբի անդամներին:

Խմբին ուղեկցում էին նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան անդամների ներկայացուցիչները: 

Նախ խմբի ղեկավար՝ Ժիրայր Ալթունեանը ներկայացնելով խմբի աշխատանքները շեշտեց՝ «Խումբը մեծ աշխատանք է տարել հայ ժողովրդի եւ աշուղական երգերի ու պարերի փրոփականդումը, ոչ միայն Հայաստանում, այլ շատ-շատ օտար երկրներում: Խումբն առաջինն է, որ ներկայացրել է հայկական երգն ու պարը սփիւռքում»: «Առաջին երկիրը, որտեղ խումբը ելոյթ է ունեցել, Իրանն է եղել, 1944 թւականին»,- յաւելեց նա: 

Առաջնորդ Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց խմբի ներկայութիւնն Իրանում, մասնաւորապէս Թեհրանում եւ յայտնեց, 1964 թւականին, Լիբանանում ներկայ է եղել խմբի ելոյթին եւ ականատես եղել, թէ ինչ խանդավառութիւն է ստեղծել այդ ելոյթը լիբանանահայ գաղութի մէջ: Ապա շեշտեց՝ «Մեզանից իւրաքանչիւրն իր բնագաւառում մեծ առաքելութիւն ունի անելիք: Դուք արւեստի՝ երգի ու պարի բնագաւառում, ձեր ներդրումը բերում էք մեր մշակութային հոգեւոր արժէքներին եւ միեւնոյն ժամանակ փրոփականդիստ էք լինում, արւեստի գծով, մեր ժողովրդի արժէքներին: Դուք մի մեծ առաքելութեամբ էք լծւած եւ այդ առաքելութիւնը վկայութիւնն է մեր ժողովրդի գոյութենական լինելութեան»: 

Խումբն այցելեց նաեւ Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի: 

Նշենք, որ հինգշաբթի երեկոյեան, Սրբազան Հայրը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչները մասնակցեցին խմբի ելոյթին, որը տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի «Սասունցի Դաւիթ» սրահում: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային եւ հասարակական հարցերի օգնական ճրտ. Ալի Փուր Զոնուզին եւ նոյն պաշտօնով՝ նոյն շրջանի առաջին բաժնի օգնական դոկտ. Զանդին։

  • ԱԳՆ խօսնակ. «Նախագահը Նիւ Եօրք կը մեկնի»
    ԱԳՆ խօսնակ. «Նախագահը Նիւ Եօրք կը մեկնի»

    Հանրապետութեան նախագահը կը մեկնի Նիւ Եօրք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեային:

  • Լիբերմանի այցը եւ Վրաստանի անսպասելի որոշումը Հայաստանի հանդէպ
    Լիբերմանի այցը եւ Վրաստանի անսպասելի որոշումը Հայաստանի հանդէպ

    Իսրայէլի պաշտպանութեան նախարար Աւիգդոր Լիբերմանը մէկ շաբաթ Կովկասում է: Նա երկու օր մնացել է Վրաստանում եւ մեկնել Բաքու, որտեղ մնալու է 5 օր, մինչեւ երկուշաբթի (Խօսքն այսօր՝ սեպտեմբերի 17-ի մասին է-ԽՄԲ.): Ադրբեջանցի լրագրողները չեն կարողանում պարզել, թէ ինչու է ժամանել Լիբերմանը, բայց յատուկ նշում են, որ նա որոշել է Հայաստան չմեկնել:

  • Միքայէլ Մանուկեան. «Մենք 128 տարւայ պատմութիւն ունենք, եւ չկայ մի գործ, որի համար գլուխներս կը կախենք»
    Միքայէլ Մանուկեան. «Մենք 128 տարւայ պատմութիւն ունենք, եւ չկայ մի գործ, որի համար գլուխներս կը կախենք»

    Սեպտեմբերի 15-ին Հ. Յ. Դաշնակցութեան ցուցակով քաղաքապետի թեկնածու Միքայէլ Մանուկեանն այցելեց «Վերնիսաժ»՝ քննարկելու ինչպէս տեղում առկայ, այնպէս էլ Երեւանի՝ մարդկանց յուզող խնդիրները:

  • Հասան Ռուհանիի` Նիւ Եօրք նախատեսւող այցի նշանակութիւնը
    Հասան Ռուհանիի` Նիւ Եօրք նախատեսւող այցի նշանակութիւնը

    ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի նստաշրջանը պատմական նշանակութիւն ունեցաւ Իրանի եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների համար: Իսլամական յեղափոխութիւնից ի վեր առաջին անգամ կայացաւ Իրանի եւ ԱՄՆ-ի նախագահների հեռախօսազրոյցը: Հասան Ռուհանիի եւ Բարաք Օբամայի հեռախօսազրոյցից առաջ ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովի շրջանակներում հանդիպել էին երկու երկրների արտաքին գերատեսչութիւնների ղեկավարները՝ Ջան Քերին եւ Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։