Հա

Համայնք

30/04/2018 - 09:50

Հ.Ճ.Ճ. միութեան անդամները Ազգային առաջնորդարանում

Հինգշաբթի, ապրիլի 26-ի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Ճարտարապետների եւ Ճարտարագէտների միութեան Վարչութեան նախագահ` Վարուժան Եդգարեանին եւ փոխնախագահ՝ Ալինա Թարվերդեանին:

Հանդիպմանը ներկայ էին նաեւ տիկնայք՝ Արմենուհի Բադալեանը (Մանսուրեան) եւ Կարինէ Յարութիւնեանցը (Դրոր), որոնց միջոցով թարգմանւել եւ տպագրւել է դոկտ. Յակոբ Մարթին Տէրանեանի «Հայ որբերի գորգը» գիրքը, հայերէն եւ պարսկերէն լեզուներով։ 

Անդամները եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւնն հայցելու գրքերի շնորհանդէսի համար, որը շուտով տեղի է ունենալու: 

Առաջնորդ Սրբազանը մեծապէս գնահատեց տարւած աշխատանքը եւ նորանոր յաջողութիւններ մաղթեց անդամներին: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։