Հա

Համայնք

08/05/2018

Հ. Մ. «Սիփան» միութեան նախաձեռնութեամբ միջոցառում՝ «Ապրիլեան զոհերի յիշատակը՝ Մայիսեան յաղթանակների շնչով»

Եթէ արիւնով է պահւել հողը, ապա նոյն կերպ էլ փրկել է պէտք դրա բռնազաւթւած հատւածը: Կարգախօսային երանգ կրող այսօրինակ գաղափարների իրականացումը պատմաբանութեան դոկտոր Կարէն Խանլարեանը տեսնում է ամրագրւած Վուդրօ Վիլսոնի Իրաւարար վճռի հիման վրայ, ինչը, պատգամաւորի հաւաստմամբ շարունակում է կրել որպէս Թուրքիայի կողմից Արեւմտեան Հայաստանի բռնազաւթւած տարածքների գծով միջազգայնօրէն ընդունւած իրաւական միակ օրինական փաստաթուղթը:

«ԱԼԻՔ» - Եթէ արիւնով է պահւել հողը, ապա նոյն կերպ էլ փրկել է պէտք դրա բռնազաւթւած հատւածը: Կարգախօսային երանգ կրող այսօրինակ գաղափարների իրականացումը պատմաբանութեան դոկտոր Կարէն Խանլարեանը տեսնում է ամրագրւած Վուդրօ Վիլսոնի Իրաւարար վճռի հիման վրայ, ինչը, պատգամաւորի հաւաստմամբ շարունակում է կրել որպէս Թուրքիայի կողմից Արեւմտեան Հայաստանի բռնազաւթւած տարածքների գծով միջազգայնօրէն ընդունւած իրաւական միակ օրինական փաստաթուղթը:

Հ. Մ. «Սիփան» միութեան նախաձեռնութեամբ Սասուն քաղաքամասի «Նայիրի» սրահում Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցին նւիրւած միջոցառումը թէեւ նւիրւած էր Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին, սակայն նաեւ կրում էր Մայիսեան յաղթանակների երանգ, ինչի կապակցութեամբ էլ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութիւնը ներկայացնող պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը նշեց, որ դա հէնց այն յատկանիշն է, ինչը թոյլ կը տայ սգալու փոխարէն սերմանել պայքարի ոգին, որի համար էլ հպարտութեամբ ինձ շարունակում եմ զգալ սիփանական:

Միջոցառմանը ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ Ժորժիկ Աբրահամեանը, ճրտգ. Գէորգ Վարդանը, Պատգամաւորական ժողովի, ինչպէս նաեւ ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները:

Ծրագիրը մեկնարկեց Մեծ Եղեռնի մասին պատմող տեսանիւթով ու պատմութեամբ, ինչը շարունակւեց նախորդ հարիւրամեակում հայ ժողովրդի կերտած պատմութեամբ ու այժմէական մարտահրաւէրների մասին ակնարկող նիւթի ռադիոկանացմամբ:

Նիւթը ներկայացւում էր բեմից՝ Վանէ Մակարեանի եւ Մինէ Սարգսեանի ընթերցմամբ: Ընթացքում նւագախմբի կենդանի կատարմամբ հնչեց յեղափոխական երգ-երաժշտութիւն: Նոյն միութեան «Գարուն» պարախմբի սաները Կարինէ Պետրոսեանի գլխաւորութեամբ պարային համարներով բեմ դուրս եկան, համալրելով ծրագրի գեղարւեստականութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։