Հա

Համայնք

12/05/2018 - 10:20

Առաջնորդարանի այցելուներ

Չորեքշաբթի մայիսի 9-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ պրն. Գէորգ Վարդանին, նոյն կազմակերպութեան Մարզական միութեան վարչութեան նախագահ՝ պրն. Հարմիկ Շահնազարեանին, Հայաստանի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի Թեհրանի ներկայացուցիչ եւ Թեհրանի Համահայկական խաղերի 50-ամեակի յանձնախմբի նախագահ՝ պրն. Էդւարդ Բաբախանեանին։

Խումբը հանդիպման էր եկած Սրբազան Հօր հովանաւորութիւնն ստանալու Թեհրանի Համահայկական խաղերի 50-ամեակի ծրագրերի, որը կայանալու է 2018 թւի 29 օգոստոսից, 7 սեպտեմբերը: 

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց իրենց աշխատանքը, իր հովանաւորութիւնը տւեց եւ յաջողութիւն մաղթեց, յաւելելով, որ համահայկական խաղերը միշտ յատուկ խանդավառութիւն եւ եռանդ են ստեղծում գաղութում եւ յատկապէս երիտասարդութեան մօտ:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։