Հա

Համայնք

13/05/2018

Համբարձման տօնակատարութիւն

Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն, թւականիս հինգշաբթի, մայիսի 10-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:

Այդ ուրախ առիթով Թեհրանի եկեղեցիներում հինգշաբթի առաւօտեան մատուցւեց Քրիստոսի երկինք Համբարձման տօնի առիթով սուրբ պատարագը:

Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն, թւականիս հինգշաբթի, մայիսի 10-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:

Այդ ուրախ առիթով Թեհրանի եկեղեցիներում հինգշաբթի առաւօտեան մատուցւեց Քրիստոսի երկինք Համբարձման տօնի առիթով սուրբ պատարագը:

Համբարձումը քրիստոնէական կրօնը իմաստաւորող եւ արժեւորող կարեւորագոյն տօներից մէկնն է, ընդ որում պարփակւում են յաւիտենական կեանքի գերագոյն եւ անխորտակելի յոյսը, Քրիստոսի երկրորդ գալստեան երաշխիքն ու մարմինների յարութեան ու երկնքի արքայութիւն մուտք գործելու բացարձակ ճշմարտութիւնը եւ Քրիստոսի իր հաւատացեալներին տւած լիարժէք խոստումների մեկնարկը:

Համաձայն Ս. Աւետարաններին, Քրիստոս յարութիւն առնելուց յետոյ փառաւորեալ մարմնով քառասուն օրեր երկրի վրայ մնաց, բազմիցս երեւաց իր աշակերտներին, նրանց մտքերը բացեց Հին Կտակարանի Օրէնքի եւ մարգարէութիւնների լոյսի տակ եւ ապա բոլորի աչքերի առաջ Ձիթենեաց լեռից ամպերի վրայ դէպի երկինք համբարձաւ եւ նստեց Հօր աջ կողմում:

Այդ առիթով Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում արարողութեան նախագահեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքին շեշտեց. «Հրաշափառ Համբարձումը, վկայութիւնն է, որ Աստւած ինքն է աղբիւրն ամէն ինչի, սկիզբը եւ վախճանը: Աստւած մեզ հետ է, Յիսուսը մեզ հետ է մինչեւ աշխարհի վերջը: Բոլոր նրանք, ովքեր հաւատացին եւ ապրեցին Յիսուսի ներկայութիւնն իրենց մէջ, նրանք երբեք չվհատւեցին»:

Մի այլ բաժնում ասաց՝ «Համբարձման տօնը, մեզանից իւրաքանչիւրի համար նաեւ առիթ է, որ մենք մեր նայւածքները միշտ վեր բարձրացնենք, նայենք Աստծուն եւ միշտ հայցենք իր օրհնութիւնը, գութը, սէրը»: «Համբարձման տօնը մեր նայւածքները կենտրոնացնում է մեր երկնային Աստծու եւ երկնային ճշմարտութիւնների վրայ, այն յոյսով եւ հաւատքով, որ մենք էլ մի օր պիտի արժանանաք իր տեսութեան, իր օրհնութեան եւ շնորհքին եւ դրանցով զօրացած պիտի փառաւորենք զինքը»,- աւարտեց Սրբազան Հայրը:

Պատարագի աւարտին բոլոր եկեղեցիների Եկեղեցական խորհուրդները պատրաստել էին Համբարձման յատուկ հիւրասիրութեան սեղաններ, որոնք օրհնւելուց յետոյ հրամցւեցին եկեղեցիների բակում հաւաքւած ժողովուրդին:

Պատրաստւել էին նաեւ ջանգիւլումներ, որոնք մեծ խանդավառութեամբ կիրառւեցին համաձայն մեր ժողովրդական աւանդութեան: 

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Յարակից լուրեր

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային եւ հասարակական հարցերի օգնական ճրտ. Ալի Փուր Զոնուզին եւ նոյն պաշտօնով՝ նոյն շրջանի առաջին բաժնի օգնական դոկտ. Զանդին։

  • Վերամուտի առիթով հանդիպում
    Վերամուտի առիթով հանդիպում

    Հանդիպման հիմնական նպատակը համատեղ կերպով քննարկելն էր՝ մեր դպրոցների հետ կապւած հարցեր, յատկապէս կրօնի եւ Ադեանի դասանիւթերի եւ այդ նիւթերը դասաւանդող ուսուցիչների աշխատանքի եւ դասապահերի հետ։ Խօսւեց նաեւ դպրոցական 2018-2019 տարեշրջանի վերամուտի հետ կապւած հարցերի մասին։

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոս 29, 2018 թ.-ի կէսօրին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, այցելեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոսի 29-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց տիկնայք՝ Դորիս Ջաղարբէգեան, Նինա Թորոսեան եւ Սոֆի Ջաղարբէգեանին:

  • Սմբատ Յակոբեանն այցելեց Սրբազան Հօրը
    Սմբատ Յակոբեանն այցելեց Սրբազան Հօրը

    Երեքշաբթի օգոստոսի 28-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց, պրն. Սմբատ Յակոբեանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։