Հա

Համայնք

16/05/2018

Հանդիպում ազատորդի՝ Ալբերտ Ղահրամանեանի հետ

Մայիս 13-ի երեկոյեան, Թ.Հ.Թ.-ի Անձնուրացների յանձնախումբը, «Ռոստոմ» համալիրում գտնւող իր գրասենեակում, հանդիպում ունեցաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի օրերին, աւելի քան 25 ամիս Իրաքում գերի ընկած իրանահայ՝ ազատորդի Ալբերտ Ղահրամանեանի հետ:

Նա պատերազմի տարիներին 39 ամիս ծառայել է բանակում, որից 25 ամիսը գերութեան մէջ է անցել: 

Ալբերտը 2000 թւականից ընտանիքով հաստատւել է Գերմանիայում: Այս օրերին միայն 3 օրով Թեհրանում էր, որից մի քանի ժամը տրամադրեց այս հանդիպման: Հանդիպման ընթացքում վերյիշեց իր զինւորական ծառայութեան օրերը, պատերազմի տարիները, իր վիրաւորւելն ու գերեւարւելը իրաքեան ուժերի կողմից, 25 ամիսներ տառապալից ու տանջալից գերութեան օրերը, ապա ազատութեան քաղցր պահերը: 

Աւելի քան երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում, Ալբերտը խօսեց իր զինակիցների դիմադրութեան օրերի քաղցր ու դառը յուշերից: Յանձնախմբի անդամ՝ Շահէն Միրզայեանցը յիշելով նրա ազատութեան օրը, պատմեց Թեհրանի Սարդարապատ թաղամասում դիմաւորման եկած ժողովրդի ներկայութեան եւ Ալբերտի ու իր հօր յուզիչ գրկախառնութեան պահերի մասին: 

Ալբերտ Ղահրամանեանի հետ զրոյցի մանրանասներին առանձին կանդրադառնանք:

Թ.Հ.Թ. Անձնուրացների յանձնախումբ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։