Հա

Համայնք

16/05/2018

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Ծիածան» մանկապատանեկան արւեստանոցի սաները «Նայիրի» հրատարակչութիւնում

Թւականիս մայիսի 12 եւ 15-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Ծիածան» արւեստանոցի սաները իրենց ուսուցչուհիների եւ ծնողների հետ այցելեցին «Նայիրի» հրատարակչութիւն։ 

Թւականիս մայիսի 12 եւ 15-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Ծիածան» արւեստանոցի սաները իրենց ուսուցչուհիների եւ ծնողների հետ այցելեցին «Նայիրի» հրատարակչութիւն։  

Այնտեղ մուտք գործելիս հրատարակչութեան վարիչ պրն. Արտոյտ Զոհրաբեանը բարի գալստեան խօսքով դիմաւորել է այցելուներին։ Ապա փոքրիկները հիւրընկալների կողմից նախապատրաստած սեղանների վրայ տեղադրւած յարմար գրքերով սկսել են զբաղւել իսկ ծնողները ծանօթացել են հրատարակչութեան աշխատանքներին։ Այնուհետեւ հիւրասիրւելուց յետոյ պրն. Արտոյտը հեքիաթ է կարդացել մանուկների համար։  

Այդ մէկ ժամւայ այցելութիւնը մեծ տպաւորութիւն է թողել այցելուների վրայ եւ սաները ուրախ եւ ոգեւորւած վերադարձել են միութիւն։ 

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Հանրային կապ

Image Gallery

{gallery}46965{/gallery}

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։