Հա

Համայնք

16/05/2018 - 11:40

Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 

Երեքշաբթի, մայիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետ՝ պրն. Վահիդռեզա Մոհամմադին:

Երեքշաբթի, մայիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետ՝ պրն. Վահիդռեզա Մոհամմադին:

Քաղաքապետին ուղեկցում էին դոկտ. Փէյման Փուրնասրը, դոկտ. Ալիաքբար Քարիմիփուրը, Վահիդ Ջահանին եւ Քոմէյլ Ղահրեմանին:

Հանդիպմանը ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Ռոբերտ Բեգլարեանը, փոխատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը, առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Սերոժ Օհանեանը, Թ.Հ.Թ.-ի Գերեզմանատան վարչութեան ատենապետ՝ պրն. Ջաննէս Աւետեանը եւ նոյն վարչութեան անդամ՝ պրն. Խեչօ Նազարեանը:

Սրբազան Հայրը նախ ողջունեց ներկաներին, շնորհակալութիւն յայտնեց իրենց հոգածութեան համար, մեր կառոյցների, ի մասնաւորի Նոր Բուրաստանի նկատմամբ:

«Ընդհանրապէս բուրաստանները վկայութիւն են տւեալ քաղաքի կամ երկրի զարգացման մակարտակի, եւ հետեւաբար երբ մեր բուրաստանները լաւ վիճակի մէջ են, վկայում են մեր ժողովրդի եւ երկրի կենսամակարդակի բարձրացման»,- ասաց Սրբազան Հայրը:

Պրն. քաղաքապետը շնորհակալութիւն յայտնեց Սրբազանին իր ջերմ խօսքերի համար եւ նշեց, որ իր կարելին պիտի անի, համագործակցաբար ազգային իշխանութեան հետ, յատուկ խնամք տանել բուրաստանին:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։