Հա

Համայնք

17/05/2018 - 12:50

Պատգամաւորական ժողովի հերթական նիստը. Քննարկւեցին համայնքի դպրոցների կարգավիճակը եւ Թեմական խորհրդի նախահաշիւը

Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի հերթական նիստը աւելի քան երեք տասնեակ պատգամաւորների մասնակցութեամբ երէկ, մայիսի 16-ի երեկոյեան գումարւեց ազգային առաջնորդարանի դահլիճում, քննարկելով երկու հիմնական գլուխներ կապւած համայնքի  կրթական հարցերին եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից իրանական ընթացիկ տարւայ (1397-ի) նախահաշւի:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի հերթական նիստը աւելի քան երեք տասնեակ պատգամաւորների մասնակցութեամբ երէկ, մայիսի 16-ի երեկոյեան գումարւեց ազգային առաջնորդարանի դահլիճում, քննարկելով երկու հիմնական գլուխներ կապւած համայնքի  կրթական հարցերին եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից իրանական ընթացիկ տարւայ (1397-ի) նախահաշւի:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը նիստի սկզբում անդրադառնալով Հայաստանի վերջին իրադարձութիւններին ընդգծեց, որ տեղի ունեցած իշխանափոխութիւնը իր տեսակի մէջ աշխարհում աննախընթաց էր՝ իր խաղաղ ընթացքի եւ կողմերի ցուցաբերած ինքնազսպւածութեան առումով եւ նշեց. «Այն մեր ժողովրդի իմաստութեան յաղթանակն էր եւ այդ իմաստով մեր ժողովուրդը ինքը շնորհաւորելի է»: Թեմակալ առաջնորդը նաեւ անդրադարձաւ տարածաշրջանի եւ Մերձաւոր Արեւելքի տագնապահար իրավիճակին, որը արդիւնքն է ԱՄՆ-ի նախագահի անխոհեմ քայլի:

Ապա ժողովը, պատգամաւոր Ժոզէֆ Մեհրաբեանի ատենապետութեամբ զբաղւեց ընթացիկ օրակարգերի քննարկումով: Ատենապետը ընդգծեց, որ Պ. Ժ.-ի մշակութային եւ հասարակական յանձնաժողովը երեք գրութիւններ են յղել դիւանին, կապւած «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանին, «Սահակեան» բարեսիրական կենտրոնին եւ գերեզմանատանը, որոնց հետամուտ է Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը:

Ատենապետը կարեւորութեամբ անդրադարձաւ Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի կապակցութեամբ ծագած բարդութեանը եւ ընդգծեց. «Այդ հարցով՝ Իսլ. խորհրդարանի պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, թեմակալ առաջնորդը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը, պատկան համալիրի դիւանի հետ միասնաբար հետեւում են խնդիրներին, որպէսզի այն բարեյաջող աւարտ ունենայ»: Ատենապետը անդրադարձաւ նաեւ երկրում տիրող տնտեսական իրավիճակին եւ առաջարկեց մասնագէտներ հրաւիրելով լաւագոյն տարբերակները գտնել համայնքի մասշտաբում տնտեսական խնդիրներին դիմագրաւելու համար:

Ժողովը յաջորդ գլխի տակ անդրադարձաւ համայնքի կրթական խնդիրներին՝ դպրոցների օպտիմալացմանը, հայոց դպրոցների ուսուցիչների աշխատավարձերի յաւելմանը, դպրոցները 12-րդ դասարանով եւ նոր ճիւղերով օժտելուն եւ մի խօսքով դպրոցների կրթական որակի բարձրացման հարցերով:

 

Այս գլխի տակ Պատգամաւորական ժողովը առաջիկայում հանդէս կը գայ հաղորդագրութեամբ:

Ժողովին հրաւիրւած էր Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Թովմաս Թովմասեանը: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ այն հանգամանքին, որ Ազգային ժողովի վարչութիւնը առաջարկ էր ներկայացրել, որպէսզի մինչեւ վեց ամիս համայնքները ծրագրեն իրենց տասամեայ գործունէութեան նախագիծը:

Դադարից յետոյ Վահիկ Աղաքեանի ատենապետութեամբ Պ. Ժ.-ն շարունակեց նիստը: Այս բաժնում ընթերցւեց Թեմական խորհրդի ներկայացրած բիւջէի մանրամասն նախահաշիւը, որը ծաւալուն քննարկումներից յետոյ հաստատւեց պատգամաւորների կողմից:

Յարակից լուրեր

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Առ ի գիտութիւն յայտնում ենք, Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ հրաւէրով թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Պատգամաւորական ժողովի դիւանի ամբողջական կազմի, Պատգամաւորական ժողովի կողմից ընտրւած թեմիս գործադիր իշխանութեան կազմերը՝ Կրօնական, Թեմական խորհուրդներն ու Հաշւեքննիչ մարմինը իրենց անդրանիկ նիստերը առանձնաբար գումարեցին 2019 թւականի  մայիսի 29-ին, ազգային առաջնորդարանում եւ ընտրեցին իրենց դիւանները հետեւեալ կազմերով.-

  • Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի (16-րդ շրջան) հաղորդագրութիւն
    Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի (16-րդ շրջան) հաղորդագրութիւն

    Ս. թ. չորեքշաբթի, մայիսի 22-ին, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը նախագահութեամբ հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի եւ Ներքին գործերի նախարարութեան կողմից լիազօրւած տկն. Սէյէդիի ներկայութեամբ, կայացրեց Կրօնական, Թեմական խորհուրդների եւ ապա Հաշւեքննիչ մարմնի ընտրութիւնները, որոնց արդիւնքում՝ առաջիկայ երկու տարիների համար թեմի բարձրագոյն գործադիր մարմիններն ընտրւեցին հետեւեալ անձնակազմերով.

  • Պատգամաւորական ժողովը ընտրեց գործադիր նոր մարմիններ
    Պատգամաւորական ժողովը ընտրեց գործադիր նոր մարմիններ

    Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովը սոյն թւականի ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին իր  հերթական նիստերում ունկնդրեց շրջանաւարտ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի աշխատանքային զեկոյցները եւ թէժ քննարկումների աւարտին ժողովի կողմից կեանքի կոչւած Բանաձեւային յանձնախումբը ի մի բերեց երկու խորհուրդների եւ մարմնի գործունէութեան շուրջ քննարկումները:

  • Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը ունկնդրեց շրջանաւարտ Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին եւ Հաշւեքննիչ մարմնին
    Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը ունկնդրեց շրջանաւարտ Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին եւ Հաշւեքննիչ մարմնին

    Թւականիս ապրիլի 30-ից մեկնարկել է Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի 16-րդ շրջանի հերթական նիստը, որը շարունակւեց նաեւ երէկ մայիսի 1-ին մինչեւ ուշ երեկոյ:

    Այս անգամ Պ. Ժ.-ի նիստերը՝ իրենց բնոյթով, տարբերւում էին նախորդներից, քանզի գործող Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը, Կրօնական խորհուրդը եւ Հաշւեքննիչ մարմինը աւարտում էին իրենց երկամեայ աշխատանքային շրջանը եւ համայնքը օժտւելու է նորընտիր գործադիր իշխանութեամբ:

  • Պատգամաւորական ժողովի 2018-ի վերջին նիստը՝ համայնքային հարցերի քննարկում եւ կանոնագրի երկու կէտերի բարեփոխում
    Պատգամաւորական ժողովի 2018-ի վերջին նիստը՝ համայնքային հարցերի քննարկում եւ կանոնագրի երկու կէտերի բարեփոխում

    16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը 32 պատգամաւորների վաւերական ձայնով, որը ընթացքում աճ արձանագրեց, կայացաւ երէկ երեկոյեան դեկտ. 18-ին ազգային առաջնորդարանի դահլիճում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։