Հա

Համայնք

17/05/2018

ԿՈՉ

Իրանահայութիւնը ինչպէս աշխարհասփիւռ մեր միւս հայրենակիցները առաջին օրւանից իսկ ուշի ուշով հետեւեցին Հայաստանի ժողովրդական շարժման ընթացքի բոլոր զարգացումներին:

Իրանահայութիւնը ինչպէս աշխարհասփիւռ մեր միւս հայրենակիցները առաջին օրւանից իսկ ուշի ուշով հետեւեցին Հայաստանի ժողովրդական շարժման ընթացքի բոլոր զարգացումներին:

Երբեմն մտահոգ իրավիճակի սրացումից եւ երբեմն էլ հպարտ բոլոր այն երեւոյթների համար, որոնք իւրայատուկ են մերօրեայ քաղաքակիրթ երկրներին, ու որ պատիւ են բերում պատկան հասարակութեանը ու ժողովրդին:

Արդ երբ շարժումը իր տրամաբանական յաջողութեան է հասել, շնորհաւորելով նորընտիր վարչապետին եւ իր նախարարական կազմին, որոնք արդէն իսկ աշխատանքի են լծւել, ակնկալում ենք հետեւողականութիւն եւ պայքար բոլոր այն երեւոյթների դէմ, որոնք շարժման հիմնական դրդապատճառը հանդիսացան:

Մենք եւս մեր հերթին փորձելու ենք մեր ճիգն ու ջանքը ի գործ դնել, Իրան-Հայաստան յարաբերութիւնները առաւել զարգացնելու ուղղութեամբ:

Համոզւած ենք միասնականութիւնը միակ ելքն է բոլոր յաջողութիւնների:

Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողով

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։