Հա

Համայնք

19/05/2018 - 13:50

Թեհրանահայութիւնը մասնակցել է «Արի պարի Քոչարի» ֆլեշմոբին  

Ուրբաթ, մայիսի 18-ին, «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում տեղի ունեցաւ «Արի պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ (միասնական շուրջպարը):

«ԱԼԻՔ» - Ուրբաթ, մայիսի 18-ին, «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում տեղի ունեցաւ «Արի պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ (միասնական շուրջպարը):

Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ իրականացւող ծրագիրը նւիրւած էր Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ին, ինչպէս նաեւ Երեւան-Էրեբունիի 2800-ամեակին:

Նախաձեռնութեանն ընդառաջած մասնակիցները շուրջպարից առաջ անցան Քոչարի պարելու կարճատեւ  պարապմունքներ, որտեղ աչքի էին ընկնում բազմաթիւ պատանիներ ու փոքրիկներ:

Ֆլեշմոբը մեկնարկեց կէսօրին, ինչը կարճատեւ դադարներից յետոյ շարունակւել է մինչեւ երեկոյ:

Տեղեկացանք նաեւ այն մասին, որ նոյն օրը Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրում եւս տեղի է ունեցել «ԱՐԻ ՊԱՐԻ ՔՈՉԱՐԻ» ֆլեշմոբը:

Յարակից լուրեր

  • Ահա այսպիսի բաներ
    Ահա այսպիսի բաներ

    Մի քանի օր առաջ ես մի գրութեամբ հանդէս եկայ՝ «Հիմա քոչարի՞, թէ՞ եալլը» վերնագրով, եւ մտահոգութիւն յայտնեցի, որ «հայկական ժողովրդական հանրայայտ պարը՝ քոչարին, որպէս Նախիջեւանի ազգային խմբային պար՝ ընդգրկւել է ԻՒՆԵՍԿՕ-ի՝ անյապաղ պաշտպանութեան կարիք ունեցող ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ցանկում (գրանցւել է եալլը անունով՝ փակագծում՝ քոչարի, թենզերէ. Yalli (Kochari, Tenzere), traditional group dances of Nakhchivan)»։

  • Հիմա քոչարի՞, թէ՞ եալլը
    Հիմա քոչարի՞, թէ՞ եալլը

    Լրատւամիջոցներից տեղեկացանք, որ 2018 թ․ նոյեմբերի 28-ին հայկական ժողովրդական հանրայայտ պարը՝ քոչարին, որպէս Նախիջեւանի ազգային խմբակային պար՝ ընդգրկւել է ԻՒՆԵՍԿՕ-ի անյապաղ պաշտպանութեան կարիք ունեցող ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ցանկում (գրանցւել է եալլը անունով՝ փակագծում՝ քոչարի, թենզերէ. Yalli (Kochari, Tenzere), traditional group dances of Nakhchivan)։ Ինչպէս տեսնում ենք, այն գրանցւել է որպէս Նախիջեւանի աւանդական խմբային պար:

  • Հայկական «Քոչարի»-ն գրանցւել է ԻՒՆԵՍԿՕ-ի մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան արժէքների ներկայացուցչական ցանկում
    Հայկական «Քոչարի»-ն գրանցւել է ԻՒՆԵՍԿՕ-ի մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան արժէքների ներկայացուցչական ցանկում

    Հարաւային Կորէայի Ջեջու կղզում՝ ԻՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան մասին» կոնւենցիայի 12-րդ նստաշրջանում Կոմիտէն «Քոչարի»-ն Հայաստանի յայտով գրանցեց ԻՒՆԵՍԿՕ-ի մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան արժէքների ներկայացուցչական ցանկում։

  • Յաջորդ տարի քննարկւելու է քոչարի պարը ԻՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու յայտը
    Յաջորդ տարի քննարկւելու է քոչարի պարը ԻՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու յայտը

    Այս տարւայ յունիսից Հայաստանը դարձել է ԻՒՆԵՍԿՕ-ի «Ոչ-նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան մասին» 2003 թ. կոնւենցիայի անդամ: Շատ լուրջ ձեռքբերում է:
    Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Յովակիմեանը,- փոխանցում է «panorama.am»-ը:

  • ԱՆԴՐԱԴԱՐՁ - Դուլաբի գերեզմանատունը՝ «Բոռնա նիւզ»-ի ոսպնեակից
    ԱՆԴՐԱԴԱՐՁ - Դուլաբի գերեզմանատունը՝ «Բոռնա նիւզ»-ի ոսպնեակից

    Ուրբաթ, հոկտեմբերի 16-ին, իրանական «Շարղ» օրաթերթի եւ «Դասթանէ համշահրի» պարբերաթերթի, ինչպէս նաեւ «Բոռնա», «ԻՌՆԱ», «Միզան», «Իսքա նիւզ» եւ «Երիտասարդ լրագրողների ակումբ»-ի մի խումբ լրագրողներ ու լուսանկարիչներ, «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ եւ Թ. Հ. թեմի Յարաբերական մարմնի համագործակցութեամբ, նաեւ Գերեզմանատների վարչութեան համադրութեամբ, այցելեցին Թեհրանի Դուլաբի գերեզմանատունը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։