Հա

Համայնք

Շաբաթ, 19 Մայիսի 2018 14:30

«Հայ որբերի գորգի» մասին գրքի պարսկերէն եւ հայերէն տարբերակների շնորհանդէս՝ ՀՃՃՄ-ի նախաձեռնութեամբ

Ուրբաթ, մայիսի 18-ի երեկոյեան, Թեհրանի «Արտակ Մանուկեան» թանգարանում ՀՃՃՄ-ի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ դոկտ. Յակոբ Մարտին Տէրեանի հեղինակած «Նախագահ Քալին Քուլիջը եւ հայ որբերի գորգը» գրքի պարսկերէն եւ հայերէն տարբերակների շնորհանդէսը:

«ԱԼԻՔ» - Ուրբաթ, մայիսի 18-ի երեկոյեան, Թեհրանի «Արտակ Մանուկեան» թանգարանում ՀՃՃՄ-ի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ դոկտ. Յակոբ Մարտին Տէրեանի հեղինակած «Նախագահ Քալին Քուլիջը եւ հայ որբերի գորգը» գրքի պարսկերէն եւ հայերէն տարբերակների շնորհանդէսը:

Գիրքը անգլերէնից պարսկերէնի է թարգմանել Կարինէ Յարութիւնեանը, իսկ հայերէնի է թարգմանել Արմենուհի Բադալեանը: Գիրքը լոյս է տեսել Հայ մշակոյթի հիմնարկութեան (ԱՄՆ) նախաձեռնութեամբ:

Միջոցառման մեկնարկը տրւեց ՀՃՃՄ-ի վարչութեան նախագահ Վարուժան Եդգարեանի խօսքերով: Նա գրքի հրատարակման աշխատանքների համար ներկայ վարչութիւնից բացի, բարձր գնահատեց նոյն միութեան նախկին շրջանի վարչութեանը:

Օրւայ առիթով ելոյթներով հանդէս եկան Սեդա Թարվերդեանը եւ Գրիգոր Ղազարեանը: Առաջին բանախօսը «Հայ որբերի գորգի» գիրքը ներկայացնելով որպէս անուրանալի փաստարկ ծանրացաւ գրքի առանձանայատկութիւնների վրայ:

Գրիգոր Ղազարեանը ներկայացնելով գրքի մասին իր ուսումնասիրած ուղղւածութիւնը լսարանի հետ կիսւեց «Կանանց դերը ցեղասպանութեան ընթացքում» ուղղութեամբ:

Գրքի հայերէն եւ պարսկերէն տարբերակների շուրջ թարգմանիչների ելոյթներին յաջորդեց միջոցառման կապակցութեամբ Սրբազան Հօր օրհնանքի խօսքերն ու պատգամը:

Սրբազան Հայրը կարեւորելով Ցեղասպանութեան մասին նորանոր փաստերով աշխարհի հետ կիսւելու աշխատանքները իր եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանի անունից պատրաստակամութիւն յայտնեց գրքի հրատարակմանը հարկաւոր արտօնագրի ձեռքբերման գործում համարժէք քայլեր ձեռնարկելը:

Թ. Հ. Թ. առաջնորդը նշեց նաեւ, որ նոյն որբանոցի սաներից մի քանիսը անցնելով եկեղեցական կեանքի, ծառայել են հայ ժողովրդին: Նա այստեղ յիշելով Ներսէս ծ. վրդ. Բաղդիկեանին (1961 -1965 թ.) նշեց, որ նա եւս եղել է նոյն որբանոցի որբերից, ով հետագայում անցնելով եկեղեցական կեանքի, Նոր Ջուղայի թեմում ծառայել է որպէս թեմակալ առաջնորդ:

Ծրագրի ընթացքում գեղարւեստական կատարումներով ելոյթներ ունեցան Մեղրի Բադալեանը (ասմունք) եւ Երազ Բանդարին (երգ):

Միջոցառման աւարտին Սրբազան Հօր ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին գրքի թարգմանիչներին եւ օրւայ բանախօսներին, ինչպէս նաեւ ՀՃՃՄ-ի նախորդ շրջանի վարչութեան ներկայացուցիչներին:

Մանրամասնութիւնները տեսնել մեր առաջիկայ համարներից մէկում:

Related items

  • «Արամ Մանուկեան. նամականի» գրքի շնորհանդէսը Շուշիում «Արամ Մանուկեան. նամականի» գրքի շնորհանդէսը Շուշիում

    Սեպտեմբերի 11-ին Շուշիում՝ Արցախի Հանրապետութեան մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարարութեան շէնքում կայացել է Երւանդ Փամբուկեանի «Արամ Մանուկեան. նամականի» գրքի շնորհանդէսը: Այն Արամ Մանուկեանի տասնամեայ (1904-1915) նամակագրութիւնն է` ամբողջական բովանդակութեամբ ու ժամանակագրական հերթականութեամբ:

  • Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի Թեհրանի Կենտր. յանձնախմբի նախաձեռնութեամբ Թեհրանում կայացաւ «Հայոց տաժանքի ճամբաներով» գրքերի շնորհանդէսը Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի Թեհրանի Կենտր. յանձնախմբի նախաձեռնութեամբ Թեհրանում կայացաւ «Հայոց տաժանքի ճամբաներով» գրքերի շնորհանդէսը

    Հարիւրամեակի Թեհրանի Կենտր. յանձնախմբի նախաձեռնութեամբ երէկ, Ս. Թարգմանչաց եկեղեցու շրջափակում տեղի ունեցաւ «Հայոց տաժանքի ճամբաներով» երկհատորանոց գրքի շնորհանդէսը: Գրքերի հեղինակն է Տ. Յովհաննէս աւագ քհնյ. Հաճեանը:

  • Եզակի գրքի իւրայատուկ շնորհանդէս՝ որը Ատրպատականի հայոց թեմի անցեալը ներկայ դարձրեց Գլենդէլում Եզակի գրքի իւրայատուկ շնորհանդէս՝ որը Ատրպատականի հայոց թեմի անցեալը ներկայ դարձրեց Գլենդէլում

    Չորեքշաբթի, 25 յուլիս 2018-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Գլենդէլի «Գրիգոր եւ Մարիամ Գարամանուկեան» երիտասարդական կենտրոնի «Իսահակ եւ Ժանէթ Գազանճեան» սրահում տեղի ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում, հայկական յուշարձանների հետքերով» գրքի Ա. հատորի շնորհանդէսը, կազմակերպութեամբ «Սարդարապատ» գրախանութի եւ հովանաւորութեամբ Լոս Անջելէսում գործող իրանահայ հինգ միութիւնների՝ «Ջան Թաւրիզ»-ի, «Իրանահայ միութիւն»-ի, «Ղարադաղի ժառանգութիւն»-ի, «Ուրմիայի հայրենակցական միութիւն»-ի եւ «Սալմաստի ժառանգութեանց ընկերակցութիւն»-ի:

  • Բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորի շնորհանդէսը Բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորի շնորհանդէսը

    Նախաձեռնութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանապետութեան դեսպանութեան եւ համագործակցութեամբ Իրանահայ գրողների միութեան, երեքշաբթի յունիսի 19-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Յովհաննէս Թումանեանի անւան դահլիճում տեղի ունեցաւ շնորհանդէս նւիրւած բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորին, որը 2017 թւականի հոկտեմբերին, Ս. Թարգմանչաց տօնի առթիւ, արժանացել է Հայաստանի գրողների միութեան (ՀԳՄ) «Կանթեղ» մրցանակին:

  • Հալէպի մէջ տեղի ունեցաւ «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհահանդէսը Հալէպի մէջ տեղի ունեցաւ «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհահանդէսը

    Մայիսեան յաղթանակներու եւ Հայաստանի Ա. Հանրապետոթեան 100-ամեակի տօնակատարութիւններու շարքին, հովանաւորութեամբ Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ գերշ. Տէր Շահան Ս. արք. Սարգիսեանի, կազմակերպութեամբ Հայ Երիտասարդաց Միութեան, երեքշաբթի, 10 յուլիս 2018-ի երեկոյեան ԱՄԺ Տան «Լ. Շանթ» սրահէն ներս տեղի ունեցաւ Հայաստանի անկախութեան կերտիչ ու հայոց պետականութեան հիմնադիր Արամ Մանուկեանի նամակներու ժողովածուին՝ «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհանդէսը, պատուոյ ներկայութեամբ եւ մատուցումով հատորի խմբագիր պատմաբան Երուանդ Փամպուքեանի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ