Հա

Համայնք

19/05/2018 - 14:40

Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողով (16-րդ շրջան) - ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովը իր հերթական նիստում՝ կայացած 16 մայիս 2018 թ.-ին, հանգամանօրէն շարունակեց քննել նախկին նիստերից արծարծւած դպրոցների եւ կրթական ոլորտին կապւած օրակարգերը եւ հետեւեալ որոշումները կայացրեց, որոնք առ ի գիտութիւն ներկայացնում ենք մեր հայրենակիցներին.

Սիրելի հայրենակիցներ,

16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովը իր հերթական նիստում՝ կայացած 16 մայիս 2018 թ.-ին, հանգամանօրէն շարունակեց քննել նախկին նիստերից արծարծւած դպրոցների եւ կրթական ոլորտին կապւած օրակարգերը եւ հետեւեալ որոշումները կայացրեց, որոնք առ ի գիտութիւն ներկայացնում ենք մեր հայրենակիցներին.

 

  • Դպրոցների վերադասաւորում՝

1- Սասուն քաղաքամասում գտնւող «Ա. Սողոմոնեան-Նայիրի» միջնակարգ դպրոցը առաջիկայ կամ յաջորդող ուսումնական տարեշրջանում տեղափոխել ներկայիս նոյն քաղաքամասի «Նայիրի» տարրական դպրոցի շէնքում:

2- Բահար քաղաքամասում գտնւող «Ռոստոմ» տղայոց տարրական դպրոցի աշխատանքը աշակերտութեան թւի պատճառով դադարեցնել՝ սկսած յաջորդ ուսումնական տարեշրջանից:

 

 

  • Միջնակարգ օղակների վերադասաւորում՝

1- «Շանթ-Մարիամեան» դպրոցը օժտել միջնակարգ Ուսողական Բ օղակով (10-րդ դասարան):

2- «Յ. Թովմասեան» եւ «Սողոմոնեան-Նայիրի» միջնակարգ Բ օղակներում աւելացնել ուսողական 12-րդ դասարան: Աւելացնել նաեւ համակարգչի եւ հաշւապահութեան ճիւղերը:

3- Միջնակարգ Ա եւ Բ օղակի համար աշխատանքի հրաւիրել կարող եւ հմուտ ուսուցիչ-ուսուցչուհիներ եւ դպրոցները օժտել ուսման անհրաժեշտ յարմարութիւններով:

Պատգամաւորական ժողովը հաստատեց այս գլխի տակ Թեմական խորհրդի ներկայացրած նախահաշիւը:

 

 

  • Թեմապատկան դպրոցների հայ ուսուցիչ-ուսուցչուհիների եւ պաշտօնէութեան աշխատավարձի յաւելում՝

1- Թեմապատկան դպրոցների հայ ուսուցիչ-ուսուցչուհիների եւ պաշտօնեաների աշխատավարձը սկսած խորդադ ամսւանից յաւելել եւս 10%-ով:

 

 

  • Ելնելով այն իրականութիւնից, որ հայ աշակերտութեան միջնակարգ օղակի մի հատւածը տարբեր պատճառներով թողել է հայկական դպրոցը որոշւեց՝

1- Քարոզչութիւն ծաւալել եւ իրազեկել դպրոցներում նախատեսւելիք փոփոխութիւնները, որպէսզի օտար դպրոց յաճախող աշակերտները քաջալերւեն վերադառնալ հայկական դպրոց:

 

Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի դիւան

Յարակից լուրեր

  • Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...
    Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...

    Յարգելի ընթերցող, ինչպէս անցնող շաբաթւայ ընթացքում մեր թղթակցութիւնների ընդմիջից ներկայացրինք, կայացան թեհրանահայ համայնքի եռեակ հայաշատ քաղաքամասերի քաղաքացիների հետ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի միջեւ անմիջական հանդիպում-քննարկումները:

  • Հասարակական կարծիքի դերը առկայ տնտեսա-քաղաքական գործընթացներում
    Հասարակական կարծիքի դերը առկայ տնտեսա-քաղաքական գործընթացներում

    Հասարակական կարծիքի դրսեւորումը առողջ հասարակական կեանքի ցուցանիշ է եւ սա փաստ է, որը գործնականօրէն ապացուցւած է: Այս մասին բազմիցս խօսել ենք մեր էջերում: Այսօր այդ խօսքի շեշտադրումը օրւայ հրամայական է ու ընթերցողը այսուհետեւ աւելի շատ կը մասնակցի քննարկումների եւ կը զգայ համայնքային- հասարակական հարցերի աւելի լայն անդրադարձների արծարծումը:

  • Տնտեսական ճգնաժամը եւ առանց այդ էլ «բաց»-ով փակւող մեր բիւջէն
    Տնտեսական ճգնաժամը եւ առանց այդ էլ «բաց»-ով փակւող մեր բիւջէն

    Հանդիպումների երկրորդ օրը, երէկ, երեքշաբթի, տեղի ունեցաւ «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում, որտեղ Սասուն քաղաքամասի բնակիչներն առիթ ունեցան դէմ առ դէմ, կամ ինչպէս դահլիճից հնչեց՝ եռակողմ հանդիպմանը լսելու Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների ծաւալած գործունէութեան մասին:

  • Ազգային իշխանութիւն-ժողովուրդ հանդիպում՝ Զէյթուն քաղաքամասում
    Ազգային իշխանութիւն-ժողովուրդ հանդիպում՝ Զէյթուն քաղաքամասում

    Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութեան օրէնսդիր եւ գործադիր մարմիններ՝ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը եւ Թեմական խորհուրդը համայնքին լսելու եւ իրենց տարած աշխատանքները համայնքի սեփականութիւնը դարձնելու նպատակով նախաձեռնել են հանդիպումների շարան Թեհրանի երեք քաղաքամասերում: 

  • Հաղորդագրութիւն ՀՅԴ Գանատայի Հայ Դատի Շրջանային յանձնախումբի լիագումար երրորդ ժողովի
    Հաղորդագրութիւն ՀՅԴ Գանատայի Հայ Դատի Շրջանային յանձնախումբի լիագումար երրորդ ժողովի

    Արցախեան հիմնահարցի վերաբերեալ, ժողովը վերստին հաստատեց յանձնախումբին վճռականութիւնը՝ զայն դարձնելու օրակարգի կիզակէտ, չխնայելով ոչ մէկ ջանք, որ Գանատայի մէջ Արցախեան հիմնահարցը ունենայ այնպիսի դրական անդրադարձ, որ ի վերջոյ զայն յանգեցնէ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։