Հա

Համայնք

20/05/2018

Համբարձման դաշտահանդէս

Ուրբաթ, 2018 թւի մայիս 11-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան կազմակերպած Համբարձման դաշտահանդէսը մեր սիրելի հայրենակիցների մասնակցութեամբ:

Ուրբաթ, 2018 թւի մայիս 11-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան կազմակերպած Համբարձման դաշտահանդէսը մեր սիրելի հայրենակիցների մասնակցութեամբ:

Ժրաջան ընկերները արդէն իսկ օրեր առաջւանից լծւել էին նախապատրաստական աշխատանքներով, այս տարւայ կազմակերպւած դաշտահանդէսը իւրայատուկ էր, քանի որ տեղի ունեցաւ ֆուտբոլի դաշտի վերին բաժնում: Ընկերները ոչ մի ճիգ ու ջանք չխնայեցին անմոռանալի պահեր պարգեւելու սիրելի ներկաներին:

Գեղեցիկ ու գոյնզգոյն տաղաւարների ու հովանոցների ներքոյ մատակարարւեց աւանդական տոլմա, աշռէշթէ եւ տարբեր ուտեստեղէններ: Ներկաները իրենց բախտը գուշակեցին գնեկով աւանդական ջանգիւլում: Մեր սիրելի Սկաուտները վաղ առաւօտւանից կազմ ու պատրաստ մատակարարում էին եգիպտացորեն եւ այլ ուտելիքներ: Նւագախումբը չէր դադարում սփռելով գեղեցիկ երաժշտութիւն: Այդ բոլորով հանդերձ երեկոյեան պահի քամին ու անձրեւը չխանգարեց եւ ներկաները մինչ ուշ գիշեր վայելիցին Երէցների Միութեան պարգեւած ուրախ ժամանցը:

Հ. Մ. «Արարատ» Կ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։