Հա

Համայնք

20/05/2018 - 09:40

Մարզիկների գնահատման երեկոյ

Չորեքշաբթի, 16 մայիսի 2018 թ.-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում տեղի ունեցաւ Մարզական միութեան նախաձեռնած՝ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՐԵԿՈՅ:

Չորեքշաբթի, 16 մայիսի 2018 թ.-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում տեղի ունեցաւ Մարզական միութեան նախաձեռնած՝ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՐԵԿՈՅ, որտեղ ներկայ էին Մարզական միութեան վարչութիւնը եւ միւս միութիւնների վարչութիւնների ներկայացուցիչները, Հանրութեան հետ կապի կազմը, մարզական խմբերը մարզիչները, պատասխանատուները նաեւ հրաւիրւած էին «Արարատ»-ի ֆուտբոլի այն խումբը, որոնք մասնակցել էին Գարնանային խաղերին յանձնախմբի եւ մարզչի հետ:

Մարզիկները գնահատւեցին եւ գնահատագիր ստացան՝ 42-րդ Համադպրոցական, Գարնանային խաղերի, Երկրի եւ Թեհրանի մասշտաբում ձեռք բերած յաջողութիւնների առիթով:

Գնահատւեցին օրդ. վոլէյբոլի խումբը, տղաների բասկետբոլի պատանեկան խումբը, տղաների բասկետբոլի խումբը, օրդ. բասկետբոլի երիտ. խումբը, տղայոց եւ օրդ. սեղանի թենիս, 42-րդ Համադպրոցական խաղերի յանձնախումբը եւ օժանդակող անհատները:

Խումբ առ խումբ լուսանկարւելուց յետոյ տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն եւ խմբերը մեծ ոգեւորութեամբ թողեցին սրահը:

Հ. Մ. «Արարատ» Կ.

Յարակից լուրեր

  • Գերլիսանսի եւ դոկտորայի հայ ուսանողների եւ շրջանաւարտների գնահատման երեկոյ
    Գերլիսանսի եւ դոկտորայի հայ ուսանողների եւ շրջանաւարտների գնահատման երեկոյ

    Հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, ուրբաթ նոյեմբերի 2-ին, Հայ համալսարանականների ընդհանուր միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում կայացաւ «Դաւիթ Անյաղթ»-ի 9-րդ շրջանի գերլիսանսի եւ դոկտորայի ուսանողների եւ շրջանաւարտների գնահատման երեկոն:

  • Աւարտւեց «Արարատ»-ի թենիսի սեզոնային խաղերը
    Աւարտւեց «Արարատ»-ի թենիսի սեզոնային խաղերը

    Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ` կայացաւ թենիսի 2018 թ.-ի սեզոնային խաղերը: Բացումը տեղի ունեցաւ ուրբաթ, յուլիսի 6֊ին, որտեղ կատարւեց վիճակահանութիւն մասնակցողների միջեւ։

  • Նոր Ջուղայի նորամուտ ուսանողների գնահատման երեկոյ
    Նոր Ջուղայի նորամուտ ուսանողների գնահատման երեկոյ

    Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Ուսանողական միաւորի վարչութիւնը, ուրբաթ՝ մարտի 2-ի երեկոյեան, նոյն միութեան յարկի ներքոյ ընդունեց ուսումնական ընթացիկ տարեշրջանում ուսումնական բարձրագոյն հաստատութիւններում մուտք գործած ուսանողներին:

  • Խորհրդաւոր ու նշանակալից գնահատման երեկոյ` «Արարատ»-ի տղաների համար
    Խորհրդաւոր ու նշանակալից գնահատման երեկոյ` «Արարատ»-ի տղաների համար

    Կիրակի, մարտի 4-ի երեկոյեան, Ազգային առաջնորդարանի դահլիճում Սրբազան Հօր հրաւէրով, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Պատգամաւորական ժողովի, ազգային մարմինների, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախագահի, Կենտրոնական վարչութեան, ներկայացուցիչների ու պատասխանատուների, «Արարատ»-ի տղայոց բասկետբոլի խմբի ու նրանց ծնողների ներկայութեամբ գնահատւեցին մեր տղաները՝ «Օրւայ ախոյեանները»:

  • «Արարատ»-ը՝ Իրանի բասկետբոլի օմիդների լիգայի չեմպիոն
    «Արարատ»-ը՝ Իրանի բասկետբոլի օմիդների լիգայի չեմպիոն

    «Արարատ»-ի երիտասարդ բասկետբոլիստները նւաճեցին Իրանի բասկետբոլի օմիդների (մինչեւ 23 տարեկանների) լիգայի չեմպիոնի կոչումը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։