Հա

Համայնք

Երեքշաբթի, 22 Մայիսի 2018 14:40

Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի առիթով «Վարպետներ» համոյթը՝ Թեհրանում

Համայնքի արւեստասէր հասարակութիւնը տարածած յայտարարութիւններից արդէն տեղեկացւած է, որ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան հրաւէրով Հայաստանից Թեհրան են ժամանել «Վարպետներ» համոյթը, որի ելոյթներին կարող ենք ականատես լինել Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակի առիթով կազմակերպւած միջոցառումներին:

«ԱԼԻՔ» - Համայնքի արւեստասէր հասարակութիւնը տարածած յայտարարութիւններից արդէն տեղեկացւած է, որ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան հրաւէրով Հայաստանից Թեհրան են ժամանել «Վարպետներ» համոյթը, որի ելոյթներին կարող ենք ականատես լինել Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակի առիթով կազմակերպւած միջոցառումներին:

Համոյթը ղեկավարում է Երեւանի կոնսերւատորիայի պրոֆեսոր, մեներգիչ Սամուէլ Գալստեանը: Երաժշտական գործիքներ՝ դուդուկահար՝ Սարօ Պօղոսեան, դհոլ՝ Մեսրոպ Խալաթեան, քանոնահար՝ Լիլիթ Գէորգեան եւ համոյթի հետ Թեհրանում է կոմպոզիտոր, Հայաստանի արւեստի վաստակաւոր գործիչ Հայկ Գրիգորեանը:

Կրկին, որպէս յաւելեալ տեղեկութիւն հասարակութեան ուշադրութեանը յանձնենք միջոցառումների նախանշւած ծրագիրը, ըստ որի՝ չորեքշաբթի մայիսի 23-ին եւ ուրբաթ մայիսի 25-ին Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահ՝ ժամը 7:30: Հինգշաբթի՝ մայիսի 24-ին ժամը 7: 30-ին Հ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահ եւ շաբաթ՝ մայիսի 26-ին ժամը 7:30-ին Հ.Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում:

Համոյթի ելոյթների շարանը կեզրափակւի յատուկ համերգով, որը տեղի կունենայ Հայ Արհեստաւորների միութեան յարկի տակ՝ «Արամ Մանուկեան» սրահում:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ