Հա

Համայնք

22/05/2018 - 15:50

Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի խնդրով խորհրդարանի պատգամաւորն ու Թեմական խորհրդի ատենապետը հանդիպել են նահանգապետին

«Րաֆֆի» համալիրի դատական հարցով հնարաւոր լուծումների առիթով՝ այսօր առաւօտեան, Թեհրանի նահանգապետին են հանդիպել Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը:

«ԱԼԻՔ» - Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի դատական հարցով հնարաւոր լուծումների առիթով՝ այսօր առաւօտեան, Թեհրանի նահանգապետին են հանդիպել Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը:

Այս մասին հանդիպումից առաջ պրն. Բեգլարեանի հետ հեռախօսազրոյցի ընթացքում տեղեկացանք, որ հանդիպմանը համայնքի ներկայացուցիչները պատրաստւում են ներկայացնելու մինչ այս կատարւած հանդիպումների մանրամասներն ու առաջարկւող տարբերակները:

Նա յաւելեց, որ վերջերս տեղի է ունեցել հանդիպում հոջ. Իւնեսիի հետ, ում եւս տեղեակ է պահւել գործին լուծում տալու առանցքների ու կարեւորութեան մասին: Իւնեսին, իր հերթին փորձել է համապատասխան օղակներին տեղեակ պահելով աջակցել գործին, միեւնոյն ժամանակ շօշափելով քաղաքապետարանին դիմելու հնարաւորութեան հարցը՝ որպէս այլընտրանք:

Պրն. Բեգլարեանը նշեց նաեւ, որ Սպորտի եւ երիտասարդութեան նախարարութեան, ինչպէս նաեւ նախարարութեան դատական գործերով բաժնի վարիչի հետ հանդիպմանը քննարկւել են հնարաւոր լուծումների առանցքները:

Թեմական խորհրդի ատենապետի համոզմամբ, հարցի լուծումը պէտք է գտնել հէնց համապատասխան նախարարութեան հարթակում, քանի որ «Րաֆֆի» համալիրի զբաղեցրած տարածքի վրայ ընթացքում կատարւել են շինարարական ահռելի արժողութեամբ աշխատանքներ, որոնց առաջինը հէնց տէր պիտի կանգնի նախարարութիւնը:

Բեգլարեանը յաւելեց, որ հանդիպումների ընթացքում շօշափւել է նաեւ Թեհրանի քաղաքապետարանի հնարաւոր դրական դերի մասին, որն այս պահի դրութեամբ կարող է տրամադրել միջոցներ՝ հայցւորների պահանջներին լուծում տալու, միեւնոյն ժամանակ համարւելով տւեալ կառոյցի կալւածատէրը: «Սակայն, սա կարող է ստեղծել որոշակի հարցեր, որոնց լուծումը երկու պետական կառոյցների ձեռքերում է լինելու: Մի կողմից՝ քաղաքապետարանը, իսկ միւս կողմից՝ Սպորտի եւ երիտասարդութեան նախարարութիւնը, որոնք համարւելով շահախնդիր կողմ, պէտք է կարողանան տարածքի եւ հնարաւորութիւնների սեփականութեան հարցերը կարգաւորել միմեանց հետ»,- նշեց Թեմական խորհրդի ատենապետը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։