Հա

Համայնք

22/05/2018 - 16:00

Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորների զրոյց-հանդիպումը

Իրանի ներքին ու արտաքին քաղաքականութիւնները, տնտեսական խնդիրները, ներհամայնքային հարցերը, Հայաստանի վերջին իրադարձութիւնները, Իրան-Հայաստան յարաբերութիւնները այն թեմաներն էին, որոնք շօշափւեցին երէկ՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան, նաեւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Ժորժիկ Աբրահամեանի կողմից:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Իրանի ներքին ու արտաքին քաղաքականութիւնները, տնտեսական խնդիրները, ներհամայնքային հարցերը, Հայաստանի վերջին իրադարձութիւնները, Իրան-Հայաստան յարաբերութիւնները այն թեմաներն էին, որոնք շօշափւեցին երէկ՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան, նաեւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Ժորժիկ Աբրահամեանի կողմից:

Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ եւ Հայ Համալսարանականների ընդհ. միութեան համագործակցութեամբ, երէկ՝ մայիսի 21-ի երեկոյեան, ՀՀԸ միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում կազմակերպւել էր զրոյց-հանդիպում՝ պատգամաւորների եւ ժողովրդի հետ: Զրոյց -հանդիպումը «ՀՈՒՍԿ»-ի կողմից վարում էին Գրիգոր Ղազարեանը եւ Սարինէ Յարութիւնեանը:

Հանդիպում-զրոյցը վարողները անդրադառնալով նախաձեռնութեան նպատակի մասին, հակիրճ բացատրութիւններ փոխանցեցին պատգամաւորների կենսագրական տւեալների եւ խորհրդարանում նրանց զբաղեցրած յանձնաժողովների աշխատանքների մասին:

Ապա լսարանը նախ ունկնդրեց պատգամաւորներին: Իր ելոյթի ընթացքում դոկտ. Խանլարեանը անդրադառնալով Իրանի միջուկային գործարքի համաձայնագրից ԱՄՆ-ի հրաժարւելու ոչ-հաւասարակշռւած եւ արկածախնդրական քայլի մասին, ընդգծեց, որ այդ քայլը նպաստաւոր է Իսրայէլի քաղաքականութիւնների առաջտարման համար եւ դրանից յետոյ, ԱՄՆ-ը իր դեսպանատունը փոխադրեց Թել Աւիւ: Նա Իրանի որդեգրած քայլերը այս հարցով շատ հաւասարակշռւած բնութագրեց եւ յոյս յայտնեց, որ ԱՄՆ-ն այսուհետեւ աւելի խելամիտ քայլեր ձեռնարկի:

Ժորժիկ Աբրահամեանը յետդարձ հայեացք նետելով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ թշնամանքի արմատներին, անդրադարձաւ տարածաշրջանում Իրանի կողմից ռազմավարական շահերի պահպանման անհրաժեշտութեանը եւ Իրանի դէմ ԱՄՆ-ի կիրառւած պատժամիջոցներին: Պատգամաւորը անդրադարձաւ Միջուկային համաձայնագրի հարցով Իրանի տարած ջանքերին:

Դոկտ. Խանլարեանը ի պատասխան Սիրիա պաշտօնական այցին, անդրադարձաւ Իրանական խորհրդարանական պատւիրակութեան շրջագծում վերջերս Սիրիա կատարած պաշտօնական այցին եւ Սիրիայի պետական շրջանակների, նաեւ հայկական համայնքի հետ հանդիպումներին:

Պատգամաւորները անդրադարձան նաեւ Հայաստանի վերջին իրադարձութիւններին եւ Իրան-Հայաստան բարի դրացիական կապերին:

Անդրադառնալով «Րաֆֆի» մարզահամալիրի խնդրին, դոկտ. Խանլարեանը ընդգծեց, որ Իրանի Սպորտի նախարարութեան եւ պատկան մարմինների հետ ընթացել են բանակցութիւններ եւ յոյս յայտնեց, որ հարցը բարեյաջող աւարտ ունենայ: Նա անդրադարձաւ նաեւ Հայ Հասարակական միութիւն Հայ ակումբի շինարարական աշխատանքներին եւ ընդգծեց մօտ ապագայում այն շահագործելու հնարաւորութեան մասին: Հարցերի մէջ անդրադարձ կար այն մասին, որ արդեօք հնարաւոր է Իրանի նախարարները հայ կամ այլ փոքրամասնութիւնների խորհրդատուներ ունենան, կամ հայ պատգամաւորների խորհրդարանում ունեցած ելոյթները ապրիլեան օրերին նաեւ ընդհանուր հարցերի մասին ինչպէս են արձագանգւում, նաեւ համայնքային հարցեր:

Նշենք որ հանդիպմանը ներկայ էին՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, ազգային մարմինների, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ, երիտասարդներ եւ հայրենակիցներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։