Հա

Համայնք

26/05/2018 - 09:30

Զեկոյց «Արտակ Մանուկեան» թանգարանից, Թանգարանների համաշխարհային օրւայ առիթով

Ուրբաթ, մայիսի 11-ին, Թանգարանների համաշխարհային օրւայ առիթով, Իրան ժամանած, Թանգարանների Միջազգային կոմիտէի պետ՝ պրն. Ֆրանքոյս Մայրէզի (Francois Mairesse) գլխաւորութեամբ, Իրանի Թանգարանների Ազգային կոմիտէի նախագահ եւ Հետազօտական կենտրոնի խորհրդական՝ պրն. Մոհիթ Թաբաթաբային ու Իրանի Ինքնուս Արւեստագէտների միութեան հիմնադիր եւ Իրանի Թանգարանների Ազգային կոմիտէի պաշտօնական անդամ՝ Ալի Էզաթին, իրենց առաջին այցն ունեցան «Արտակ Մանուկեան» թանգարան:

Այցելութեանը ներկայ էր նաեւ Թ.Հ.Թ.-ի Թեմական խորհրդի անդամ եւ թանգարանի կապ՝ պրն. Հարմիկ Աւետեանը: 

Շաբաթ, մայիսի 12-ին, դոկտ. Սիմոն Այւազեանի «Յուշեր» անւամբ ջրաներկ նկարչութիւնների ցուցահանդէսի բացումը կատարւեց, որտեղ ներկայ գտնւեցին նոյն խումբը նաեւ մի խումբ հանգստի կոչւած ուսուցիչներ եւ գեղարւեստասէր հայրենակիցներ: Ցուցահանդէսը շարունակւց մինչեւ մայիսի 18-ը: 

Սոյն ցուցահանդէսի փակման օրը, ներկայ էին վաստակաշատ նկարիչ Լալիկ Թաշճեանը, «Խաղաղութեան դեսպան» թանգարանի (موزه سفیران صلح) տնօրէնը, Հ. Մ. «Սիփան» միութեան վարչութեան անդամներից, «Հայ կին» միութեան կից «Արմենուհի» միութեան նախագահն ու վարչութեան անդամներից, նաեւ մի խումբ ճարտարագիտութեան ուսանողներ: 

Ուրբաթ, մայիսի 18-ին, Թանգարանային համաշխարային օրւայ առիթով եւ բարձր հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, համագործակցելով Հ.Ճ.Ճ. միութեան անդամների հետ, տեղի ունեցաւ «Հայ որբերի գորգը» գրքի, հայերէն եւ պարսկերէն լեզուներով թարգմանւած գրքերի շնորհանդէսը: 

Շնորհանդէսի ձեռնարկին ներկայ էին գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Ռոբերտ Բեգլարեանը, թանգարանի կապ՝ պրն. Հարմիկ Աւետեանը, պաշտօնական հիւրեր եւ մի խումբ ճարտարապետ եւ ճարտարագէտներ, ընդհանուր շուրջ 70 հիւրեր: 

«Արտակ Մանուկեան» թանգարան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։