Հա

Համայնք

26/05/2018 - 09:40

Հանդիպում վարպետ Վազգէն Այւազեանի հետ

Իրաքի կողմից Իրանին պարտադրւած 8-ամեայ պատերազմի ընթացքում բազմաթիւ հայ վարպետ արհեստաւորներ իրենց հնարամտութեամբ եւ ստեղծագործ աշխատանքով մեծ ծառայութիւններ են մատուցել Իրանի զինեալ ուժերին, որոնց մասին թէպէտ գրւել ու խօսւել է, սակայն դեռ կան դէմքեր, որոնք իրենց համեստութեամբ մնացել են այսպէս ասած լուսանցքներում: 

Այդ դէմքերից է վարպետ Վազգէն Այւազեանը, բարձրաոլտ տրանսֆորմատորների մասնագէտ, ով պատերազմի ողջ ընթացքում իր մասնագիտութեան բնագաւառում մեծ ծառայութիւններ է մատուցել բանակի օդուժին: 

Վազգէնը ծնւել է 1947 թ. Թեհրանում, նախնական ուսումը ստացել է հայոց ազգ. «Սահակեան» դպրոցում, ապա մինչեւ 9-րդ ուսումը շարունակել է նոյն քաղաքամասի պարսկական դպրոցում, սակայն տարբեր պատճառների բերումով կիսատ թողնելով ուսումը անցել է աշխատանքի: 18 տարեկանում բժշկական պատճառով զերծ է մնացել զինւորական ծառայութիւնից, որից յետոյ ներկայացել է ժամանակի տրանսֆորմատորների ճանաչւած վարպետ Համայակին եւ պատրաստակամութիւն յայտնել անվճար աշխատելու, արհեստ սովորելու նպատակով: 

Իր ուշիմութեան եւ աշխատասիրութեան բերումով շատ արագ տիրապետել է արհեստին եւ 1976-ին Թեհրանում բացել է իր սեփական արհեստանոցը եւ շնորհիւ իր նորարարութիւնների, մեծ ճանաչում է գտել նաեւ պետական այդ թւում նաեւ բանակի կողմից: Պատերազմի սկսւելու առաջին իսկ օրերին բանակի օդուժի գնդապետ Բերենջին, Վազգէնին է դիմել համագործակցութեան, տրանսֆորմատորների նորոգման գծով, որը շարունակւել է ամբողջ ութը տարի: Այդ ողջ ընթացքում վարպետ Վազգէնը իր հնարամտութեամբ կարողացել է լուծել շատ բարդ խնդիրներ իր մասնագիտութեան բնագաւառում, որի համար արժանացել է յատուկ գնահատագրերի: 

Վազգէն Այւազեանը ամուսնացած է, ունի մէկ աղջիկ եւ մէկ տղայ, որոնք երկուսն էլ համալսարանաւարտ մասնագէտներ են, իսկ կինը տկն. Էմման եւս մասնակից է թեհրանահայ հասարակական աշխատանքներում: 

Ներկայիս վարպետ Վազգէնը համագործակցում է «Զիգմա» ընկերութեան հետ:

Յարգարժան վարպետը Անձնուրացների յանձնախմբի հերթական հանդիպման հիւրն էր, որտեղ պատմեց իր կատարած աշխատանքների մասին: 

Թ. Հ. Թ. Անձնուրացների յանձնախումբ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։