Հա

Համայնք

31/05/2018 - 13:10

Ազգային իշխանութեան նախաձեռնութեամբ էֆթարի հանդիսութիւն՝ ի պատիւ Իրանի պետական այրերի

Տարիների ձեւաւորւած աւանդոյթի համաձայն, այս տարի եւս Ռամազան ամսի առիթով, ազգային իշխանութիւնը, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հովանաւորութեամբ երէկ, մայիսի 30-ին, կազմակերպել էր ընթրիք-երեկոյ՝ ի պատիւ երկրի պետական բարձրաստիճան պաշտօնատարների եւ ազգային առաջնորդարանի աշխատանքներին առնչակից պետական մարմինների ու պատասխանատուների:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Տարիների ձեւաւորւած աւանդոյթի համաձայն, այս տարի եւս Ռամազան ամսի առիթով, ազգային իշխանութիւնը, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հովանաւորութեամբ երէկ, մայիսի 30-ին, կազմակերպել էր ընթրիք-երեկոյ՝ ի պատիւ երկրի պետական բարձրաստիճան պաշտօնատարների եւ ազգային առաջնորդարանի աշխատանքներին առնչակից պետական մարմինների ու պատասխանատուների:

Հանդիսութիւնը կազմակերպւել էր «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում: Կազմակերպիչ յանձնախմբի անունից օրւայ հաղորդավար Հայրիկ Աղանեանը ողջոյնի խօսք ուղղելով ներկաներին, հրաւիրեց արտայայտւելու Իսլ. խորհրդարանի պատգամաւոր Մոստաֆա Քաւաքեբեանին, ով անդրադարձաւ համամարդկային արժէքների կարեւորութեանը:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը, հակիրճ բացատրութիւն տալով ազգային իշխանութեան ծաւալած աշխատանքների վերաբերեալ, ընդգծեց որ նման հանդիպումները ապացոյցն են այն սերտ համագործակցութեան, որը ծաւալւում է կողմերի միջեւ եւ հնարաւոր է դառնում աշխատանք ծաւալել ի սպաս համայնքի:

Հրաւիրւեց ներկաներին իր խօսքը փոխանցելու Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը ողջունելով հիւրերի ներկայութիւնը, ընդգծեց. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնում իսլամը իր Սուննի եւ Շիա համայնքներով, քրիստոնեան իր Օրթոդոքս, Կաթոլիկ եւ Աւետարանական հետեւորդներով, ինչպէս նաեւ միւս կրօնների հետեւորդներն ապրում ու գործում են իբրեւ միմեանց հաւասար քաղաքացիներ: Մի երեւոյթ, որի պահպանման համար բոլորս աղօթում ենք»:

Միջոցառումը հովանաւորող եւ կազմակերպող թեմակալ առաջնորդին եւ ազգային իշխանութեանը իր գնահատանքի խօսքն ուղղեց Իսլամական մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան կրօնների երկխօսութեան կենտրոնի պետ հոջ. Մեհդի Թասխիրին, ով կարեւորեց նման միջոցառումները՝ երկխօսութեան ընդլայնման նպատակով:

Երեկոյին ներկայ էին՝ հանր. նախագահի գրասենեակը ներկայացնող պաշտօնեաներ, Ներքին գործերի, Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան, Ուսումնադաստիարակչութեան նախարարութիւնների, կարգապահական ուժերի յարակից բաժինների պաշտօնատարներ, Թեհրանի տարբեր շրջանների քաղաքապետեր, բժիշկներ, դպրոցների տեսուչ-տեսուչուհիներ, մտաւորականներ, ազգային մարմինների, միութիւնների, «Ալիք» հաստատութեան եւ Իրանի զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։