Հա

Համայնք

31/05/2018

Կրօնական փոքրամասնութիւնների յարգանքի տուրքը՝ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի յիշատակին

Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան 29-րդ տարելիցի սեմին, երէկ՝ մայիսի 30-ին, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները այցելեցին հանգուցեալ Էմամի դամբարան եւ յարգանքի տուրք մատուցեցին նրա յիշատակին ու ծաղկեպսակ տեղադրեցին:

«ԱԼԻՔ» - Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան 29-րդ տարելիցի սեմին, երէկ՝ մայիսի 30-ին, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները այցելեցին հանգուցեալ Էմամի դամբարան եւ յարգանքի տուրք մատուցեցին նրա յիշատակին ու ծաղկեպսակ տեղադրեցին:

Այդ առիթով՝ երէկ երեկոյեան, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցուց մի պատւիրակութիւն, որի կազմում էին քահանայ հայրեր, ազգային մարմինների, միութիւնների եւ Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչներ, մեկնեց հանգուցեալի դամբարան: Ծաղկեպսակի տեղադրումից յետոյ, դամբարանի յարակից դահլիճում կազմակերպւել էր հանդիպում հանգուցեալ Էմամ Խոմէյնիի թոռան հոջ. Սէյէդ Հասան Խոմէյնիի հետ: Սկզբում ներկաներին ողջոյնի խօսք ասաց Էմամ Խոմէյնիի մահւան տարելիցի Կենտրոնական շտաբի կրօնական փոքրամասնութիւնների բաժնի պետ՝ Մոհամմադ Ռեզա Մովահեդին, որից յետոյ իւրաքանչիւր կրօնական փոքրամասնութեան ներկայացուցիչ հանդէս եկաւ առանձին ելոյթով: Թեհրանի հայոց թեմի պատւիրակութեան կողմից խօսք ուղղեց Արտոյտ Զոհրաբեանը, ով անդրադարձաւ Իրանի Սահմանադրական օրէնքում ամրագրւած Իրանի կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների իրականացման վերաբերեալ հանգուցեալ Էմամի շեշտադրմանը: Իր խօսքում նա անդրադարձաւ նաեւ Իսլ. յեղափոխութեան յաղթանակի տարիներին եւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի օրերին իրանահայ համայնքի դերակատարութեանը եւ փոխանցեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ազգային իշխանութեան ցաւակցութիւնները Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդի մահւան 29-րդ տարելիցի առիթով:

Վերջում ներկաներին ողջոյնի խօսք ուղղեց հոջ. Հասան Խոմէյնին, ընդգծելով, որ թէեւ համախմբւած ներկաները ներկայացուցիչներն են զանազան կրօնների, սակայն, բոլորը մէկ ամբողջութեան զաւակներ են եւ բոլոր մարգարէները ընդգծում են մարդկային վեհ արժէքների պահպանումը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։