Հա

Համայնք

02/06/2018 - 14:10

Հ.Հ.Ը.Մ.-ի նախաձեռնութեամբ՝ գեղարւեստական երեկոյ նւիրւած՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակին

Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին նւիրւած միջոցառումների շարանում երէկ, յունիսի 1-ին, Հայ համալսարանականների ընդհանուր միութեան նախաձեռնութեամբ, միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում կազմակերպւել էր գեղարւեստական երեկոյ:

«ԱԼԻՔ» - Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին նւիրւած միջոցառումների շարանում երէկ, յունիսի 1-ին, Հայ համալսարանականների ընդհանուր միութեան նախաձեռնութեամբ, միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում կազմակերպւել էր գեղարւեստական երեկոյ:

Բացման խօսքով միութեան անունից հանդէս եկաւ Ագաթա Աբրահամեանը, գեղարւեստական յայտագրով յագեցած միջոցառումը մեկնարկեց միութեան «Տաւիղ» երգչախումբը, ղեկավարութեամբ Արփի Սիմրոջեանի եւ դաշնամուրի մօտ Ալին Թաշճեանի, ուր հնչեցին կատարւեցին՝ «Կամաւորական քայլերգ», «Դէպի Հայաստան», «Նոր Երեւան», «Հայաստան» եւ «Սարդարապատ» երգերի շարանը:

Միջոցառմանը հանդէս եկան նաեւ մեներգիչներ՝ Թենի, Թեմա եւ Արամէ Յակոբեանները, Մելանի եւ Ստիւ Աւանէսեանները, Յասմիկ Կարապետեանը՝ «Հայաստանը դու ես», «Մենք ենք մեր սարերը» եւ «Միասնութեան շուրջպար» կատարումներով:

Երաժշտական կատարումներով ելոյթ ունեցան՝ Գոռ եւ Գայիանէ Ազնաւուրեանները եւ Սեռա Ինջիրղուլեանը:

Ծրագիրը «Զարթօնք» պարախմբի կատարումներով նոր երանգ ստացաւ, բացառիկ էր վերջում «Սովորիր Քոչարի, պարիր Քոչարի» հզօր ելոյթը: Պարախմբի ղեկավար Լոռեթա Աւետիսեան:

Միջոցառումը եզրափակւեց Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի խօսքով:

Միջոցառմանը ներկայ էին՝ Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան աշխատակազմը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ ու հոծ թւով բազմութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։