Հա

Համայնք

02/06/2018 - 14:20

Մայիսեան յաղթանակի տօնակատարութիւն՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան յարկի տակ

Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին նւիրւած միութիւնների կազմակերպւած միջոցառումների շարանում, հինգշաբթի մայիսի 31-ին գեղարւեստական ծրագիր էր կազմակերպւել Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ, նոյն կենտրոնատեղիում:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին նւիրւած միութիւնների կազմակերպւած միջոցառումների շարանում, հինգշաբթի մայիսի 31-ին գեղարւեստական ծրագիր էր կազմակերպւել Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ, նոյն կենտրոնատեղիում:

Գեղարւեստական յայտագիրը յագեցած էր ասմունքով, երգերով, երաժշտական կատարումներով եւ Մայիսեան յաղթանակի ձեւաւորման, ընթացքի եւ առաջիկայ այլ զարգացումների մասին փաստագրական ֆիլմի ցուցադրութեամբ:

Միջոցառման աւարտին եզրափակիչ խօսքով ելոյթ ունեցաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը կարեւորեց Մայիսեան ոգու համախմբող հզօրութիւնը, այն համարելով հայ ժողովրդի գոյութեանը եւ լինելիութեանը իմաստ տւող թւական:

Հանդիսութեանը ներկայ էին Թ. Հ. թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան եւ պետականութեան հաստատման 100-ամեակի Թ. Հ. Թ. յանձնախմբի անդամները, Առաջին Հանրապետութեան կենտրոնական ծրագրի յանձնախմբի, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան, «Ալիք» օրաթերթի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։