Հա

Համայնք

02/06/2018 - 14:30

Հ. Մ. «Սարդարապատ» միութեան նախաձեռնութեամբ՝ միջոցառում՝ նւիրւած Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակին

Սարդարապատեան ոգին մեզ համար այսօր էլ այժմէական է ու ոգեշնչող, որն էլ նոր խթան է հզօր ու անկախ պետականութեան...

«ԱԼԻՔ», Ա. Է. - Սարդարապատեան ոգին մեզ համար այսօր էլ այժմէական է ու ոգեշնչող, որն էլ նոր խթան է հզօր ու անկախ պետականութեան...

Մայիսի 31-ի երեկոյեան, Թեհրանի համանուն «Սարդարապատ» միութիւնում մեծ շուքով տօնեցին Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակը: Տօն, որը յատկանշական էր սարդարապատցիների համար, չէ որ թէկուզ փոքրաթիւ, բայց իրենց սկզբունքներին հաւատարիմ միութենականները իրենց միութեան յարկի տակ պատիւն ունէին խօսելու պետականութեան առաջնեկի՝ արդէն 100-ամեայ իրականութեան մասին:

Միջոցառումը սկիզբ առաւ «Մեր Հայրենիք» հիմներգով, ապա օրւայ հաղորդավար Ժասմէն Առաքելեանը հանդէս եկաւ բացման խօսքով, որին յաջորդեց Ռ. Ամիրխանեանի «Երկիր Հայրենի» ստեղծագործութիւնը բաս բարիթոն Զօրիկ Ֆարհադեանի կատարմամբ:

Օրւայ բանախօս՝ թերթիս գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը իր խօսքում անդրադարձաւ 1918-ի Սարդարապատեան ֆենոմենին եւ յատկանշօրէն ընդգծեց այստեղ իրանահայութեան դերը, որի մասին ցաւօք այսօր գրեթէ չի խօսւում: Ուրմիայի հերոսական կռիւներում թուրքական բանակների յետ մղումը վճռական դեր է խաղացել աւելի ուշ կանխարգելելու արդէն ճակատամարտում յաղթելու թուրքերի հնարաւորութիւնը: Դրանք իրական փաստեր են եւ պատմական իրողութիւններ, որոնցով իւրաքանչիւրս հպարտանալու առիթ ունենք: Բանախօսը 100-ամեակի այս հոլովոյթում պատմական անցքերի ընդմիջից անցում կատարեց այսօրւայ Հայաստանի արձանագրած յաղթանակներին, մատնանշելով վերջին իրադարձութիւններում բացառիկ դէպքերը եւ քաղաքական իրավիճակը:

Միջոցառման յաջորդ հատւածում ասմունքեց Ռենէ Ոսկանեանը եւ կրկին Զօրիկ Ֆարհադեանի հնչեղ կատարումներով աւարտւեց ծրագրի գեղարւեստական բաժինը: Եւ այս հատւածի վերջում համապարփակ խօսեց միութեան վարչութեան նախագահ Վարդան Դաւթեանը:

Ծրագրի երկրորդ բաժինը միութենականները վերածել էին իրական տօնախմբութեան, որտեղ վաստակաւոր միութենական Մուշեղ Ծատուրեանի օրւան պատշաճ կարգախօսքերով՝ ազգային երգ ու տաղի շունչը ողողել էր ողջ սրահը եւ նոյն շնչով էլ վարակեց ներկաներին:

Ահա այս զօրեղ յաղթական ոգով էլ աւարտւեց երկար ժամերի մէջ տարածւող տօնախմբութիւնը:

Յարակից լուրեր

  • Թրամփի ժողովրդային «իմփիչմենտը»...
    Թրամփի ժողովրդային «իմփիչմենտը»...

    Օմանի ծովում երկու լցանաւերի պայթիւնները, ինչ խօսք, աշխատում են հակաիրան հռետորաբանութեան օգտին, որին լծւած են ինչպէս ԱՄՆ-ի թրամփեան վարչակազմը, նոյնպէսեւ՝ տարածաշրջանային ռազմական թէ՛ նաւթային խամաճիկները: Այս վերջինները նոյնիսկ պատերազմական իրավիճակների արդարացման կոչերով են շարունակում հանդէս գալ, յար եւ նման անցեալ ամիս Ս. Արաբիայում կայացած արաբական լիգայի հապճեպ ու անարդիւնաւէտ համաժողովի կոչերի...

  • Կրկնակի պարտաւորութիւն...
    Կրկնակի պարտաւորութիւն...

    Յարգելի ընթերցող, պատմութիւնը եւ առհասարակ պատմական նշանակալի իրադարձութիւնները գնահատւում-արժեւորւում են նրանով նաեւ, երբ դրանք սերտելու եւ առաւել եւս՝ դրանցից դասեր առնելու ունակ է տւեալ պատմութեան կրող ժողովուրդը, ազգն ու պետութիւնը...:

  • Ուրմիայի գոյամարտի վճռորոշ դերը՝ 1918 թ. Մայիսեան յաղթանակներում
    Ուրմիայի գոյամարտի վճռորոշ դերը՝ 1918 թ. Մայիսեան յաղթանակներում

    Թուրքական բանակը մինչ 1918 թ. Մայիսեան ջախջախիչ պարտութիւնները, արդէն բազմիցս ճաշակել էր հայի անկոտրում կամքի ու բազկի զօրութիւնը...

  • Դաշինքով, թէ առանց դաշինքի...
    Դաշինքով, թէ առանց դաշինքի...

    Հակաիրան «Եռեակ դաշինքը» ԱՄՆ-ի, Իսրայէլի եւ Ս. Արաբիայի համահեղինակութեամբ անթաքոյց՝ պատերազմական իրավիճակի հեռանկարներ է ուրւագծում, որն յղի է ինչպէս տարածաշրջանային, այնպէս էլ միջազգային մակարդակով պայթիւնավտանգ հանգամանքներով…

  • «Մայիս-1»-ով ընդառաջ՝ յաղթանակների ամսին...
    «Մայիս-1»-ով ընդառաջ՝ յաղթանակների ամսին...

    Խորհրդանշօրէն «Յաղթանակների Ամիս» համարւող մայիսի հէնց առաջին օրը՝ «ՄԱՅԻՍ-1»-ը ազդարարում է համաշխարհային հասարակայնութեան չարքաշ ու ազնիւ խաւի՝ աշխատաւորութեան տօնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։