Հա

Համայնք

03/06/2018 - 14:20

Դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Թեմական խորհրդի հանդիպումը՝ ոստիկանութեան յատուկ բաժնի պետի հետ

Վերջին ժամանակներում Թեհրանի Մաջիդիէ (Զէյթուն) քաղաքամասում տեղի ունեցած սերիական գողութիւնների հետեւանքով՝ տուժել էին մեր համայնքի մի շարք հայրենակիցներ եւս, կորցնելով իրենց ունեցւածքի մի մասը: Առաջին օրւանից հարցին հետամուտ է եղել Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը: Ոստիկանութեան հետեւողական ջանքերի շնորհիւ ձերբակալւել են գողերը եւ այդ մասին իրազեկւել է ազգային իշխանութեանը:

«ԱԼԻՔ», Կ.Դ. - Վերջին ժամանակներում Թեհրանի Մաջիդիէ (Զէյթուն) քաղաքամասում տեղի ունեցած սերիական գողութիւնների հետեւանքով՝ տուժել էին մեր համայնքի մի շարք հայրենակիցներ եւս, կորցնելով իրենց ունեցւածքի մի մասը: Առաջին օրւանից հարցին հետամուտ է եղել Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը: Ոստիկանութեան հետեւողական ջանքերի շնորհիւ ձերբակալւել են գողերը եւ այդ մասին իրազեկւել է ազգային իշխանութեանը:

Գողերին ձերբակալելու առումով Թեհրանի ոստիկանութեան դետեկտիւ բաժնի եւ բաժնի պետի տարած աշխատանքները գնահատելու նպատակով, երէկ՝ յունիսի 2-ի առաւօտեան մի պատւիրակութիւն, որին մաս էին կազմում Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ եւ փոխատենապետ Ռոբերտ Բեգլարեանը եւ Վարուժ Յովհաննիսեանը այցելեցին Թեհրանի ոստիկանութեան դետեկտիւ բաժնի կենտրոն եւ հանդիպում ունեցան կենտրոնի պատասխանատու գնդապետ Համիդ Ռեզա Եարահմադիի հետ, հանդիպմանը ներկայ էր Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պետ. Սայիդ Թաղաւին:

Ընթացքում գնդապետ Եարահմադին ընդգծեց, քանի որ Թեհրանի քաղաքամասի յիշեալ տարածքը հայահոծ է, ուստի տուժածների մեծ մասը եղել են մեր սիրելի հայ հայրենակիցները եւ եղել են նաեւ այլ տուժածներ: Բարեբախտաբար գողերից երեքը ձերբակալւել են պատկան ոստիկանական բաժնի կողմից եւ փոխադրւել ոստիկանութեան դետեկտիւ բաժին, քննութիւնների արդիւնքում պարզւել է, որ նրանք անցեալ ունեցող գողեր են եղել եւ խոստովանել են գողութիւնների եօթ դէպք: Գնդապետի համաձայն՝ ընդհանուր առմամբ նրանք գողացել էին ոսկի, կանխիկ գումար, որը բաւականաչափ մեծ գումար էր կազմում: Հանդիպման ընթացքում ոստիկանութեան յիշեալ բաժնի պետը ընդհանրապէս քաղաքացիներին առաջարկեց, որ մեծ քանակութեամբ գումար եւ արժէքաւոր իրեր, ինչպէս՝ ոսկի, տանը չպահեն եւ երկար բացակայութիւնների ժամանակ ապահովական միջոցներ կիրառեն: Նա ընդգծեց, որ վերջին գողութեան պարագայում արդէն դատական գործ է յարուցւել եւ հետագայ զարգացումներին ընթացք է տրւելու արդէն դատարանում:

Հանդիպմանը ներկայ պատւիրակութիւնը մանրամասն իրազեկւեց ոստիկանութեան կատարած աշխատանքներին: Թեմական խորհրդի ատենապետը վերջում նրա հետ ունեցած զրոյցի ընթացքում ընդգծեց, որ գողութիւնների առաջին իսկ օրւանից հարցին հետամուտ է եղել դոկտ. Խանլարեանը եւ ազգային իշխանութիւնը, որպէսզի որքան շուտ ճանաչւեն եւ ձերբակալւեն գողերը: Նա իր շնորհակալութիւնը յայտնեց ոստիկանութեանը, ով իր կարելին չի խնայել այդ հարցով: Նա աւելացրեց. «Գողութեան իննը դէպքերից, եօթի յանցագործները ձերբակալւած են, որոնք եւ խոստովանել են կատարածը: Ի դէպ, եթէ գողացւած գոյքեր են յայտնաբերւել, արդէն օրէնքի շրջագծում գողօնը դատական պրոցեսով կը վերադարձւի տուժածներին: Ոստիկանութեան պարտականութիւնն է յայտնաբերել եւ ձերբակալել յանցագործներին եւ նրանց յանձնել դատական համակարգին, յուսանք, որ այդ գործընթացը եւս արագ ընթացք ունենայ եւ մեր սիրելի համայնքի հայրենակիցների նիւթական վնասը նւազագոյնին հասնի»:

Գնդապետի հետ հանդիպումից յետոյ, հանդիպում եղաւ յանցագործների եւ տուժած ընտանիքներից մի քանիսի հետ, որոնք ներկայ էին կենտրոնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։