Հա

Համայնք

13/06/2018 - 08:30

Հանդիպում իրանահայ 30% վիրաւոր եւ ազատորդի, արւեստագէտ՝ Սեմիկ Վարդանեանի հետ

Երկուշաբթի, մայիսի 28-ի առաւօտեան, Սասուն հայաշատ թաղամասի «Նայիրի» հայոց ազգային տղայոց դպրոցում, Իրանի Իսլամական Յեղափոխութեան թանգարանի բարձրագոյն պատասխանատուներից՝ թանգարանի տեսչութեան գործադիր տնօրէն՝ պրն. Միրզային եւ թանգարանի մշակութային պատգամաւոր՝ դոկտ. Վալիզադէն հանդիպեցին իրանահայ, 30% վիրաւոր եւ ազատորդի, արւեստագէտ՝ Սեմիկ Վարդանեանի հետ:

Երկուշաբթի, մայիսի 28-ի առաւօտեան, Սասուն հայաշատ թաղամասի «Նայիրի» հայոց ազգային տղայոց դպրոցում, Իրանի Իսլամական Յեղափոխութեան թանգարանի բարձրագոյն պատասխանատուներից՝ թանգարանի տեսչութեան գործադիր տնօրէն՝ պրն. Միրզային եւ թանգարանի մշակութային պատգամաւոր՝ դոկտ. Վալիզադէն հանդիպեցին իրանահայ, 30% վիրաւոր եւ ազատորդի, արւեստագէտ՝ Սեմիկ Վարդանեանի հետ: Նրանց ուղեկցում էին Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի անդամներից՝ Արտուշ Իսկանդարեանը եւ Գուրգէն Քարամեանը: 

Դպրոցի մուտքի մօտ, նրանց դիմաւորեցին «Նայիրի» դպրոցի տեսուչ՝ պրն. Աբուին եւ փոխտեսչուհի՝ տկն. Հրանուշ Սարգսեանը: 

Դպրոցի դասարաններից մէկը հատկացրել էին Սեմիկ Վարդանեանին, որտեղ նա զբաղւում էր գեղանկարչութեամբ ու ձեռքի աշխատանքներով: Այնտեղ աչքի էր ընկնում երկու մեծ գեղանկարչութիւններ (3×1.5 մետր չափերով), որոնցից մէկում նա նկարել էր գերութեան իսկ միւսում ազատութեան ժամանակաշրջանը: Այս երկու գեղանկարչութիւնները ներկաների  հետաքրքրութեան եւ գնահատանքի պատճառ դարձան: 

Ներկաների հարցերին պրն. Վարդանեանի տւած բացատրութիւններն աւելի շատ հետաքրքրութիւն առաջացրեց, այնպէս որ, Իրանի Իսլամական թանգարանի պատասխանատուները խոստացան ամէն ինչ անել, որպէսզի յեղափոխութեան թանգարանի սրահներից մէկում տեղ հատկացւի Սեմիկ Վարդանեանին, իր ստեղծած գեղանկարչութիւնների ցուցահանդէսը կազմակերպելու եւ ցուցդրելու եւ որպէս հայ ազատորդի ու պատերազմի վիրաւոր արւեստագէտ ներկայացւի հասարակութեան, որը անչափ ոգեւորեց ու քաջալերեց պրն. Վարդանեանին: 

Հարցին կը հետեւի Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբը: 

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի
հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբ

Յարակից լուրեր

  • Հանդիպում հայ արհեստաւոր, «Քարան» ընկերութեան տնօրէն՝ Սուրէն Շահբազեանի հետ
    Հանդիպում հայ արհեստաւոր, «Քարան» ընկերութեան տնօրէն՝ Սուրէն Շահբազեանի հետ

    Կիրակի, սեպտեմբերի 9-ի երեկոյեան, Թ. Հ. Թ. Անձնուրացների յանձնախումբը, «Ռոստոմ» համալիրում գտնւող իր գրասենեակում, հանդիպում ունեցաւ հայ արհեստաւոր, «Քարան» ընկերութեան տնօրէն՝ պրն. Սուրէն Շահբազեանի հետ:

  • Թեհրանահայ անձնուրացները Հայկաշէնում
    Թեհրանահայ անձնուրացները Հայկաշէնում

    Թեհրանի հայոց թեմի Անձնուրացների յանձնախմբի դիմումին ընդառաջելով, Թեհրանի Հայ Կաթողիկէ համայնքի Թեմական խորհուրդը, Հայկաշէնի հանգստավայր հրաւիրեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի անձնուրացների, ազատորդիների եւ նահատակ զինւորների ընտանիքներին չորս օրեայ հանգիստ անցկացնելու համար:

  • Հանդիպում վարպետ Վազգէն Այւազեանի հետ
    Հանդիպում վարպետ Վազգէն Այւազեանի հետ

    Իրաքի կողմից Իրանին պարտադրւած 8-ամեայ պատերազմի ընթացքում բազմաթիւ հայ վարպետ արհեստաւորներ իրենց հնարամտութեամբ եւ ստեղծագործ աշխատանքով մեծ ծառայութիւններ են մատուցել Իրանի զինեալ ուժերին, որոնց մասին թէպէտ գրւել ու խօսւել է, սակայն դեռ կան դէմքեր, որոնք իրենց համեստութեամբ մնացել են այսպէս ասած լուսանցքներում: 

    Այդ դէմքերից է վարպետ Վազգէն Այւազեանը, բարձրաոլտ տրանսֆորմատորների մասնագէտ, ով պատերազմի ողջ ընթացքում իր մասնագիտութեան բնագաւառում մեծ ծառայութիւններ է մատուցել բանակի օդուժին: 

  • Հանդիպում ազատորդի՝ Ալբերտ Ղահրամանեանի հետ
    Հանդիպում ազատորդի՝ Ալբերտ Ղահրամանեանի հետ

    Մայիս 13-ի երեկոյեան, Թ.Հ.Թ.-ի Անձնուրացների յանձնախումբը, «Ռոստոմ» համալիրում գտնւող իր գրասենեակում, հանդիպում ունեցաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի օրերին, աւելի քան 25 ամիս Իրաքում գերի ընկած իրանահայ՝ ազատորդի Ալբերտ Ղահրամանեանի հետ:

  • Ընթրիք երեկոյ Նոր տարւայ առիթով
    Ընթրիք երեկոյ Նոր տարւայ առիթով

    Ուրբաթ, յունւարի 12-ին, Թեհրանի «Նայիրի» սրահում, տեղի ունեցաւ ընթրիք երեկոյ, որտեղ մտերիմ մթնոլորտում միասին Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօնը նշեցին պարտադրեալ պատերազմի հայ նահատակ զինւորների, անձնուրացների եւ ազատորդիների ընտանիքները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։