Հա

Համայնք

14/06/2018 - 13:10

«Էլպիս Ֆերահեան» ազգ. մանկապարտէզի 75-ամեակի առիթով՝ յուշակոթողի բացում՝ մանկապարտէզում

«Էլպիս Ֆերահեան» ազգ. մանկապարտէզի 75-ամեակի առիթով յոբելեանական յանձնախմբի նախաձեռնութեամբ, թւականիս յունիսի 13-ին գեղարւեստական ծրագրով յագեցած հանդիսութեան ընթացքում, ձեռամբ՝ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, բացումը կատարւեց 75-ամեակի առիթով պատրաստւած յուշակոթողի:

«ԱԼԻՔ»- Կ. Դ.- «Էլպիս Ֆերահեան» ազգ. մանկապարտէզի 75-ամեակի առիթով յոբելեանական յանձնախմբի նախաձեռնութեամբ, թւականիս յունիսի 13-ին գեղարւեստական ծրագրով յագեցած հանդիսութեան ընթացքում, ձեռամբ՝ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, բացումը կատարւեց 75-ամեակի առիթով պատրաստւած յուշակոթողի:

Մանկապարտէզի սաների կատարմամբ տեղի ունեցած հանդիսութեանը, որի գեղարւեստական յայտագիրը, ներկաներին հրամցւեց մանկապարտէզի սրահում, ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, Կրթական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, մանկապարտէզի ժամանակի տեսչուհի Դիանա Շահնազարեանը եւ սաների ծնողները:

Գեղարւեստակնան բաժնի աւարտին եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, որից յետոյ մանկապարտէզի բակի մուտքի մօտ կատարւեց յուշակոթողի բացումը, որը պատրաստւել է Ցելլա Բաղումեանի հովանաւորութեամբ, ի յիշատակ՝ մանկապարտէզի ժամանակի սաներ, վաղամեռիկ Շողեր եւ Նայիրի Ստեփանեանների, որոնք զոհւեցին 2009 թւականին Թեհրան-Երեւան աւիավթարի հետեւանքով: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։