Հա

Համայնք

17/06/2018 - 14:30

Եպիսկոպոսական ս. պատարագ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան 50-ամեակին առթիւ

Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրման 50-ամեակի առիթով, երէկ, յունիսի 16-ի երեկոյեան, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ՝ ձեռամբ Սրբազան Հօր:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրման 50-ամեակի առիթով, երէկ, յունիսի 16-ի երեկոյեան, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ՝ ձեռամբ Սրբազան Հօր:

Սրբազան Հայրը աբեղայ է ձեռնադրւել 1968 թւականի յունիսի 16-ին: Ս. Սարգիս եկեղեցում ընթացող ս. պատարագին ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Հայ կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ եպս. Սարգիս Դաւիթեանը, թեմակալ առաջնորդի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, քահանայից դասը եւ հոծ բազմութիւն: Ս. պատարագի ընթացքում թեմակալ առաջնորդը քարոզելով, անդրադարձաւ իր ձեռնադրութեանը եւ ընդգծեց. «Այս պահին, երբ մտաբերում եմ 50 տարիներ առաջ այս օրը, երբ գահի վրայ նստած էր երանաշնորհ Խորէն կաթողիկոսը, եւ մեզ ձեռնադրող երանաշնորհ Տաճատ Սրբազանը, ինքն էր պատարագում, երբ երգեցիկ խումբը երգում էր եւ մեր ծնողները եկել էին, մարդ էապէս եւ հոգեպէս յուզւում է: Ես անձնապէս այդ օրերի մթնոլորտի մէջ ուխտ արեցի հաւատարիմ մնալ իմ հաւատիս մէջ առ Աստւած, հաւատարիմ մնալ առ հայրենիք եւ հաւատարիմ մնալ իմ առաքելութեան մէջ իմ ժողովրդիս, իմ ազգիս, որ կազմում է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին: Իսկ ինչ խօսք, երբ խօսում ենք եկեղեցու մասին, երբ խօսում ենք ժողովրդի մասին, քեզ ծնող ժողովուրդը արժանի է ամէն տեսակ ծառայութեան եւ նւիրումի»: Վերջում Սրբազան Հայրը շեշտեց. «Ես այսօր պատարագի այս մատուցմամբ իմ ուխտն եմ վերանորոգում հաւատարմօրէն շարունակելու ծառայութեան այն կեանքը, որ սրանից 50 տարի առաջ այս օրը եւ Անթիլիասի մայր տաճարի ս. խորանի վրայ Աստծու ներկայութեամբ իմ օծակից երեք եղբայրների հետ կատարեցինք: Փառք Աստծու իմ աւագ օծակից եղբայրը այսօր Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողոկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն է, ով 50 տարիները վերածեց ծառայութեան, վերածեց նւիրումի, յանձնառութեան եւ ինչու չէ հաւատքով պայքարի յանուն իր ժողովրդի, իր եկեղեցու եւ իր հայրենիքի իրաւունքների, մեր երկրորդ օծակից եղբայրը Խաժակ արք. Յակոբեանն է, որ այս օրերին Կանադայում շարունակում է իր ծառայութիւնը՝ մեր եկեղեցում եւ ազգին»: Սրբազան Հայրը կարեւորեց ծառայելու անհրաժեշտութիւնը եւ ընդգծեց, որ իրական մեծութիւնը ծառայելու մէջ է:

Ս. պատարագի աւարտին եկեղեցու շրջափակում նախաձեռնութեամբ Եկեղեցական խորհրդի՝ կազմակերպւել էր ընդունելութիւն:

Յարակից լուրեր

  • Ողջոյն քառասնամեայ յեղափոխութեան
    Ողջոյն քառասնամեայ յեղափոխութեան

    Մարդկային կեանքը յատկանշող եւ միաժամանակ բնորոշող երեւոյթներից մին շարժումն է, յարատեւ շարժը, որ յառաջ է բերում կեանքի փոփոխութիւն, նոր մտածելակերպի ձեւաւորում եւ կեանքի նոր ապրելակերպ ու գործելաոճ. ընկերային թէ քաղաքական, մշակութային թէ հոգեւոր ասպարէզներում յաջողութիւն, ժողովուրդները նոր հեռանկարով ու յոյսով պարուրող շարժումը դառնում է իրական ու իրաւական կեանք ունեցող երեւոյթ երբ իր մեկնակէտն ու վախճանակէտը ժողովուրդն է, հարազատ ժողովուրդը իր անցեալով, ներկայով ու ապագայով։ 

  • Առաջնորդ Սրբազանը մասնակցում է Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին, 21-24 յունւար 2019 Աթշանէ ասորիների պատրիարքարանում
    Առաջնորդ Սրբազանը մասնակցում է Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին, 21-24 յունւար 2019 Աթշանէ ասորիների պատրիարքարանում

    Ինչպէս նախօրօք յայտնած էինք թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան յունւարի 21-24 2019-ին Լիբանանում մասնակցեց Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան ժողովին, որը գումարւեց Ասորի Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանում Աթշանէ հիւրընկալութեամբ Ասորի եկեղեցու հոգեւոր պետ նորին սրբութիւն Մար Աֆրամ Բ. Պատրիարքի։

  • Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ նշւեց ՀՀ Բանակի 27-ամեակը
    Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ նշւեց ՀՀ Բանակի 27-ամեակը

    Հայաստանի Հանրապետութեան Բանակի օրը՝ յունւարի 28-ը նշւում է ոչ միայն Հայաստանում, այլեւ իւրաքանչիւր երկրում, ուր ՀՀ-ն ունի դեսպանատուն եւ պաշտօնական ներկայացուցչութիւն:

    Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ, երէկ յունւարի 28-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում նւիրւած ՀՀ Բանակի կազմաւորման 27-ամեակին:

  • Մշակոյթի նախարարութեան մշակութային հարցերի տեղակալի այցն ազգային առաջնորդարան
    Մշակոյթի նախարարութեան մշակութային հարցերի տեղակալի այցն ազգային առաջնորդարան

    Կիրակի, յունւարի 27-ին, Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով Իրանի Իսլամական լուսաւորութեան եւ մշակոյթի նախարարութեան մշակութային հարցերի տեղակալը՝ պրն. Մոհսէն Ջաւադին եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը, այցելեցին Ազգային առաջնորդարան, ուր հանդիպեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ:

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Կիրակի 27 յունւարին, գաղութիս ազգային գործիչ եւ գործարար՝ պրն. Յովսէփ Ղուկասեանը, Էսթոնիայի Հանրապետութեան պատւոյ հիւպատոս՝ պրն. Արմէն Մութաֆեանը եւ իր եղբայր՝ պրն. Ալբերտ Մութաֆեանը քաղաքավարական այցելութիւն տւին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։