Հա

Համայնք

18/06/2018 - 14:40

Դպրոցների համատեղման հեռանկարով

Հայ դպրոցի փայփայման եւ պահպանման զգացումները, որոնք հնչել եւ հնչում են մեր համայնքում, կարեւոր են եղել թէ° անցեալում, թէ° այսօր, երբ խօսելու լինենք ազգային դպրոցներից որեւէ մէկի տեղափոխման կամ աշխատանքը դադարեցնելու մասին:

Հաղորդագրութիւն

 

Հայ դպրոցի փայփայման եւ պահպանման զգացումները, որոնք հնչել եւ հնչում են մեր համայնքում, կարեւոր են եղել թէ° անցեալում, թէ° այսօր, երբ խօսելու լինենք ազգային դպրոցներից որեւէ մէկի տեղափոխման կամ աշխատանքը դադարեցնելու մասին:

Սակայն, գեղեցիկ զգացումներին զուգահեռ, պէտք է առաջնորդւենք իրականութիւնների լոյսի տակ եւ փորձենք լաւագոյնս տնօրինել մեր համայնքը:

Իրականութիւնները ինչքան էլ որ դառը կը հնչեն, պէտք է գերակշռեն զգացումներին:

Գաղտնիք չէ բոլորիս համար, որ Թեհրանի հայկական դպրոցների աշակերտների թիւը ժամանակի 17.000-ից իջել եւ այսօր հազիւ 2.000-ի է հասնում:

Այդ իսկ պատճառով անցնող 20 տարիների ընթացքում մի քանի դպրոցների աշակերտութեան թւի պատճառով անհնար է եղել շարունակել աշխատանքը եւ փակւել են:

Իսկ հազիւ 2-3 դպրոցներ աշակերտ ունենալով հանդերձ, տեղափոխւել եւ մէկտեղւել են միւս դպրոցների հետ:

Դժբախտաբար, այսօր եւս կանգնած ենք նոյն կացութեան առաջ եւ հարկադրաբար անհրաժեշտ է վերատեսման ենթարկել մեր բոլոր դպրոցները եւ ապագայի հեռանկարի լոյսի տակ վերադասաւորում կատարել:

Ահա ՊԺ-ն իր վերջին նիստում որոշում ընդունեց Սասուն քաղաքամասում գտնւող «Սողոմոնեան-Նայիրի» միջնակարգ դպրոցը, առաջիկայ երկու տարիների ընթացքում անհրաժեշտ բոլոր քայլերը առնելուց յետոյ, տեղափոխել նոյն քաղաքամասի «Նայիրի» տարր. դպրոց, որտեղ ժամանակին 2.000 աշակերտ է ունեցել, իսկ այսօր ընդամենը 95:

Այս որոշման հեռանկարը՝ ապագայում մէկ շէնքում, առաջինից՝ շրջանաւարտ համատեղ դպրոց ունենալն է:

Թ. Հ. Թ. ՊԺ-ի դիւան

Յարակից լուրեր

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Առ ի գիտութիւն յայտնում ենք, Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ հրաւէրով թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Պատգամաւորական ժողովի դիւանի ամբողջական կազմի, Պատգամաւորական ժողովի կողմից ընտրւած թեմիս գործադիր իշխանութեան կազմերը՝ Կրօնական, Թեմական խորհուրդներն ու Հաշւեքննիչ մարմինը իրենց անդրանիկ նիստերը առանձնաբար գումարեցին 2019 թւականի  մայիսի 29-ին, ազգային առաջնորդարանում եւ ընտրեցին իրենց դիւանները հետեւեալ կազմերով.-

  • Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի (16-րդ շրջան) հաղորդագրութիւն
    Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի (16-րդ շրջան) հաղորդագրութիւն

    Ս. թ. չորեքշաբթի, մայիսի 22-ին, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը նախագահութեամբ հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի եւ Ներքին գործերի նախարարութեան կողմից լիազօրւած տկն. Սէյէդիի ներկայութեամբ, կայացրեց Կրօնական, Թեմական խորհուրդների եւ ապա Հաշւեքննիչ մարմնի ընտրութիւնները, որոնց արդիւնքում՝ առաջիկայ երկու տարիների համար թեմի բարձրագոյն գործադիր մարմիններն ընտրւեցին հետեւեալ անձնակազմերով.

  • Պատգամաւորական ժողովը ընտրեց գործադիր նոր մարմիններ
    Պատգամաւորական ժողովը ընտրեց գործադիր նոր մարմիններ

    Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովը սոյն թւականի ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին իր  հերթական նիստերում ունկնդրեց շրջանաւարտ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի աշխատանքային զեկոյցները եւ թէժ քննարկումների աւարտին ժողովի կողմից կեանքի կոչւած Բանաձեւային յանձնախումբը ի մի բերեց երկու խորհուրդների եւ մարմնի գործունէութեան շուրջ քննարկումները:

  • Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը ունկնդրեց շրջանաւարտ Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին եւ Հաշւեքննիչ մարմնին
    Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը ունկնդրեց շրջանաւարտ Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին եւ Հաշւեքննիչ մարմնին

    Թւականիս ապրիլի 30-ից մեկնարկել է Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի 16-րդ շրջանի հերթական նիստը, որը շարունակւեց նաեւ երէկ մայիսի 1-ին մինչեւ ուշ երեկոյ:

    Այս անգամ Պ. Ժ.-ի նիստերը՝ իրենց բնոյթով, տարբերւում էին նախորդներից, քանզի գործող Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը, Կրօնական խորհուրդը եւ Հաշւեքննիչ մարմինը աւարտում էին իրենց երկամեայ աշխատանքային շրջանը եւ համայնքը օժտւելու է նորընտիր գործադիր իշխանութեամբ:

  • ՀՀ Մանկական զարգացման հիմնադրամի (ՄԶՀ) տնօրէնի այցը
    ՀՀ Մանկական զարգացման հիմնադրամի (ՄԶՀ) տնօրէնի այցը

    Ապրիլի 23-ին, ՀՀ Մանկական զարգացման հիմնադրամի (ՄԶՀ) տնօրէն՝ Լուսինէ Սիմոնեանը, Թ.Հ.Թ.-ի Կրթական խորհրդի անդամ՝ Մելինէ Բադալի ուղեկցութեամբ այցելել է Թեհրանի հայոց ազգային դպրոցներ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։