Հա

Համայնք

20/06/2018 - 14:20

Հաղորդագրութիւն

Թ. Հ. Թ. ՊԺ-ի որոշումները՝ դպրոցների վերաբերեալ բխում են մի շարք հիմնահարցերից եւ վիճակագրութիւնից: Տւեալները վկայում են, որ դժբախտաբար, ամէն տարի աշակերտութեան թիւը դպրոցներում եւ դասարաններում պակասում են:

Փաստեր եւ իրողութիւններ «Ռոստոմ» դպրոցի մասին

 

Թ. Հ. Թ. ՊԺ-ի որոշումները՝ դպրոցների վերաբերեալ բխում են մի շարք հիմնահարցերից եւ վիճակագրութիւնից: Տւեալները վկայում են, որ դժբախտաբար, ամէն տարի աշակերտութեան թիւը դպրոցներում եւ դասարաններում պակասում են:

Պատճառները բազմաթիւ են: Փաստ է նաեւ, որ աշակերտութեան առկայ թւերը բացարձակապէս չեն համապատասխանում Կրթադաստիարակչութեան նախարարութեան ընկալեալ պահանջներին եւ դաստիարակչական անհրաժեշտ սկզբունքներին: Ու թէեւ պատասխանատուները փորձում են բարեացակամ լինել մեր իրականութեան հետ, սակայն, զգուշացնում են, որ դասարաններում աշակերտութեան նւազագոյն թւի՝ «17»-ից պակասը վնասելու է երեխաների դաստիարակութեանը: Պատասխանատուները չեն թաքցնում, որ ցայսօր տրամաբանական չեն գտել թւաքանակով քիչ աշակերտ ունեցող դասարաններին որակեալ ուսուցիչ-ուսուցչուհիներով օժտել:

Իսկ ինչ վերաբերում է ազգ. «Ռոստոմ» տղ. տարր. դպրոցի աշխատանքների դադարեցման պատճառներին, պէտք է շեշտել.

1- Տարրական առաջին դասարանները հիմնականում սնւում են իրենց մօտակայքում գտնւող մանկապարտէզներից, այս դէպքում՝ «Ռոստոմ» դպրոցը՝ «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզից: Բայց, ոչ միայն անցեալ տարի չի պատահել դա, այս տարի եւս մինչեւ ՊԺ-ի որոշումը ոչ մի աշակերտ «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզից չի դիմել «Ռոստոմ» դպրոց՝ առաջին դասարան արձանագրւելու նախնական քայլեր վերցնելու համար:

Մեր համար յստակ է եղել նաեւ, որ «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզ-նախակրթարանի 13 տղայ աշակերտներից 10-ը դիմել են «Գիւլբենգեան» դպրոց, իսկ մնացած 3-ը՝ կողմնորոշւած չեն եղել:

2- «Ռոստոմ» դպրոցի աշակերտութեան 50 տոկոսը բնակւում են Զէյթուն եւ Սասուն քաղաքամասերում:

3- Բոլոր տւեալներն ու փաստերը վկայում են, որ 2018-2019 ուսումնական տարեշրջանի «Ռոստոմ» դպրոցի աշակերտութեան թիւը անկում է ապրելու եւ ունենալու է հետեւեալ պատկերը՝ հաւանական 1 կամ 2 աշակերտի տարբերութեամբ՝

Առաջին դասարան՝ 4

Երկրորդ դասարան՝ 6

Երրորդ դասարան՝ 15

Չորրորդ դասարան՝ 14

Հինգերորդ դասարան՝ 7

Վեցերորդ դասարան՝ 13

Ահաւասիկ.-

Մեր փայփայած 65-ամեայ դպրոցի աշխատանքների դադարեցման դրդապատճառներն, ահա, վերոնշեալ իրականութիւններն են եղել, որի գործադրումը, անսալով դպրոցի ծնողների պահանջին, յետաձգեցինք:

Թ. Հ. Թ. ՊԺ-ի դիւան

Յարակից լուրեր

  • Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...
    Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...

    Յարգելի ընթերցող, ինչպէս անցնող շաբաթւայ ընթացքում մեր թղթակցութիւնների ընդմիջից ներկայացրինք, կայացան թեհրանահայ համայնքի եռեակ հայաշատ քաղաքամասերի քաղաքացիների հետ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի միջեւ անմիջական հանդիպում-քննարկումները:

  • Հասարակական կարծիքի դերը առկայ տնտեսա-քաղաքական գործընթացներում
    Հասարակական կարծիքի դերը առկայ տնտեսա-քաղաքական գործընթացներում

    Հասարակական կարծիքի դրսեւորումը առողջ հասարակական կեանքի ցուցանիշ է եւ սա փաստ է, որը գործնականօրէն ապացուցւած է: Այս մասին բազմիցս խօսել ենք մեր էջերում: Այսօր այդ խօսքի շեշտադրումը օրւայ հրամայական է ու ընթերցողը այսուհետեւ աւելի շատ կը մասնակցի քննարկումների եւ կը զգայ համայնքային- հասարակական հարցերի աւելի լայն անդրադարձների արծարծումը:

  • Տնտեսական ճգնաժամը եւ առանց այդ էլ «բաց»-ով փակւող մեր բիւջէն
    Տնտեսական ճգնաժամը եւ առանց այդ էլ «բաց»-ով փակւող մեր բիւջէն

    Հանդիպումների երկրորդ օրը, երէկ, երեքշաբթի, տեղի ունեցաւ «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում, որտեղ Սասուն քաղաքամասի բնակիչներն առիթ ունեցան դէմ առ դէմ, կամ ինչպէս դահլիճից հնչեց՝ եռակողմ հանդիպմանը լսելու Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների ծաւալած գործունէութեան մասին:

  • Ազգային իշխանութիւն-ժողովուրդ հանդիպում՝ Զէյթուն քաղաքամասում
    Ազգային իշխանութիւն-ժողովուրդ հանդիպում՝ Զէյթուն քաղաքամասում

    Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութեան օրէնսդիր եւ գործադիր մարմիններ՝ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը եւ Թեմական խորհուրդը համայնքին լսելու եւ իրենց տարած աշխատանքները համայնքի սեփականութիւնը դարձնելու նպատակով նախաձեռնել են հանդիպումների շարան Թեհրանի երեք քաղաքամասերում: 

  • «Ռոստոմ» տղայոց դպրոցի ծնողական խորհուրդի այցը Սրբազան Հօրը
    «Ռոստոմ» տղայոց դպրոցի ծնողական խորհուրդի այցը Սրբազան Հօրը

    Չորեքշաբթի, 8 օգոստոս 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Ռոստոմ» տղայոց դպրոցի ծնողական խորհուրդը ընկերակցութեամբ շրջանի հոգեւոր հովիւ արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։