Հա

Համայնք

20/06/2018 - 11:30

Լիբանանի Հանրապետութեան դեսպանի այցը ազգային Առաջնորդարան

Երեքշաբթի, 19 յունիս 2018-ի կէսօրին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Լիբանանի Հանրապետութեան դեսպան պրն. Հասան Աբբասին։

Երեքշաբթի, 19 յունիս 2018-ի կէսօրին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Լիբանանի Հանրապետութեան դեսպան պրն. Հասան Աբբասին։

Առաջնորդ Սրբազան Հայրը բարի գալուստ մաղթեց պրն. դեսպանին, շնորհաւորեց նրան իր նշանակման առիթով եւ յաջողութիւն մաղթեց իր առաքելութեան մէջ, այնուհետ Սրբազան հայրը ամփոփ բացատրութիւններ փոխանցեց պրն. դեսպանին իրանահայութեան կեանքի եւ դերակատարութեան մասին, շեշտելով որ հայութիւնը իրանեան ընկերութեան մէջ իր ինքնուրոյն դերն ու տեղը ունի։ Խօսւեց նաեւ լիբանանահայ գաղութի դրական դերակատարութեան մասին յատկապէս ընդգծելով, որ հայութիւնը որտեղ որ եղել է իր դրական ներդրումը ունեցել է տեղւոյն երկրի մշակութային ընկերային եւ տնտեսական կեանքում։

Ընդունելութեան ներկայ էին առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, պրն. Սուրիկ Աբնուսեանն ու Թեմական խորհրդի Բ. ատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը։

Թղթակից

Յարակից լուրեր

  • Հանդիսաւոր ս. պատարագ եւ մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով
    Հանդիսաւոր ս. պատարագ եւ մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով

    Շաբաթ, 16 փետրւարին, Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդու՝ Մարտիրոսի, նաեւ 14 զինակիցների յիշատակի տօնի առիթով, մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ Ս. Սարգիս եկեղեցում, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Սոյն տօնը նաեւ անւանակոչութեան տօնն է Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու:

  • Ողջոյն քառասնամեայ յեղափոխութեան
    Ողջոյն քառասնամեայ յեղափոխութեան

    Մարդկային կեանքը յատկանշող եւ միաժամանակ բնորոշող երեւոյթներից մին շարժումն է, յարատեւ շարժը, որ յառաջ է բերում կեանքի փոփոխութիւն, նոր մտածելակերպի ձեւաւորում եւ կեանքի նոր ապրելակերպ ու գործելաոճ. ընկերային թէ քաղաքական, մշակութային թէ հոգեւոր ասպարէզներում յաջողութիւն, ժողովուրդները նոր հեռանկարով ու յոյսով պարուրող շարժումը դառնում է իրական ու իրաւական կեանք ունեցող երեւոյթ երբ իր մեկնակէտն ու վախճանակէտը ժողովուրդն է, հարազատ ժողովուրդը իր անցեալով, ներկայով ու ապագայով։ 

  • Առաջնորդ Սրբազանը մասնակցում է Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին, 21-24 յունւար 2019 Աթշանէ ասորիների պատրիարքարանում
    Առաջնորդ Սրբազանը մասնակցում է Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին, 21-24 յունւար 2019 Աթշանէ ասորիների պատրիարքարանում

    Ինչպէս նախօրօք յայտնած էինք թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան յունւարի 21-24 2019-ին Լիբանանում մասնակցեց Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան ժողովին, որը գումարւեց Ասորի Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանում Աթշանէ հիւրընկալութեամբ Ասորի եկեղեցու հոգեւոր պետ նորին սրբութիւն Մար Աֆրամ Բ. Պատրիարքի։

  • Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ նշւեց ՀՀ Բանակի 27-ամեակը
    Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ նշւեց ՀՀ Բանակի 27-ամեակը

    Հայաստանի Հանրապետութեան Բանակի օրը՝ յունւարի 28-ը նշւում է ոչ միայն Հայաստանում, այլեւ իւրաքանչիւր երկրում, ուր ՀՀ-ն ունի դեսպանատուն եւ պաշտօնական ներկայացուցչութիւն:

    Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ, երէկ յունւարի 28-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում նւիրւած ՀՀ Բանակի կազմաւորման 27-ամեակին:

  • Մշակոյթի նախարարութեան մշակութային հարցերի տեղակալի այցն ազգային առաջնորդարան
    Մշակոյթի նախարարութեան մշակութային հարցերի տեղակալի այցն ազգային առաջնորդարան

    Կիրակի, յունւարի 27-ին, Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով Իրանի Իսլամական լուսաւորութեան եւ մշակոյթի նախարարութեան մշակութային հարցերի տեղակալը՝ պրն. Մոհսէն Ջաւադին եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը, այցելեցին Ազգային առաջնորդարան, ուր հանդիպեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։