Հա

Համայնք

20/06/2018 - 11:20

Իրանի դեսպանատների մշակութային կցորդները՝ Ազգային առաջնորդարանում

Իրանի քաղաքամշակութային դիւանագիտութիւնը արտացոլող Իրանի դեսպանատների մշակութային կցորդները, երեքշաբթի, յունիսի 19-ին այցելեցին Թեհրանի ազգային առաջնորդարան:

Իրանի քաղաքամշակութային դիւանագիտութիւնը արտացոլող Իրանի դեսպանատների մշակութային կցորդները, երեքշաբթի, յունիսի 19-ին այցելեցին Թեհրանի ազգային առաջնորդարան:

Ազգային առաջնորդարանի դահլիճում հիւրերին դիմաւորեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռոբերթ Բեգլարեան, փոխատենապետ՝ Վարուժ Յովհաննիսեան եւ դիւանապետ՝ Սերոժ Օհանեանը: Առաջնորդ Սրբազան Հայրը նախ բարի գալուստ մաղթեց իրենց եւ իր ուրախութիւնը յայտնեց այս հանդիպման համար:

Թեմակալ առաջնորդը շեշտեց, որ Իրանն աւելի քան 3000 տարւայ իր քաղաքակրթութեամբ եւ մշակութային ժառանգութեամբ հսկայ գանձ է, որը պէտք է լաւ ձեւով ներկայացւի աշխարհին: Նաեւ շեշտելով, որ Իրանը հազարաւոր տարիներ առաջ եղել է տարբեր կրօնների համակեցութեան կենտրոն եւ օրրան, որը մատնանշւած է նաեւ Աստւածաշնչի մէջ, ուրախութիւն յայտնեց, որ մենք ապրում ենք Միջին Արեւելքում եւ այս պարագային Իրանում, որտեղ տակաւին կրօնն իր իրական ներկայութիւնն ունի:

Սրբազան Հայրը նշեց նաեւ հայերի ու Իրանի ժողովրդի աւելի քան 3000 տարիների կապերի մասին, շեշտեց թէ հայ ժողովրդի զաւակները կապւած են Իրանին եւ Իրանի Ժողովրդին եւ դա արդիւնքն է եղել երկու ժողովրդների մշակութային, զինւորական, պատմական, ընկերային եւ տնտեսական խոր կապերի: «Մեր մեծագոյն պարտականութիւնը, իբրեւ Իրանի քաղաքացիներ, այն է, որ պէտք է աշխատենք մեր երկրի պատկերը լաւագոյն կերպով ներկայացնենք աշխարհին»,- եզրակացրեց Սրբազան Հայրը:

Մշակութային կցորդներին ընկերակցում էին Իսլ. մշակոյթի ու կապի կազմակերպութեան ներկայացուցիչները:

Ընթացքում մշակութային կցորդները հարցերով դիմեցին առաջնորդ Սրբազանին եւ ստացան գոհացուցիչ պատասխաններ: Նրանք փոխադարձաբար շնորհակալութիւն յայտնեցին նման առիթի ստաեղծման համար եւ ընդգծեցին, որ այս հանդիպման մասին կը փոխանցեն ամենուր:

Մշակութային կցորդներն ուղարկւելու են՝ Ռուսաստան, Պակիստան, Աֆղանստան, Ինդոնեզիա, Ալ Ջիրիա, Սերբիա եւ այլուր:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։