Հա

Համայնք

24/06/2018

Կ.Օ.Մ.-ի վիճակահանութիւն

Թ.Հ. թեմի Կարիքաորներին օժանդակող մարմինը, ինչպէս միշտ ջանացել է նիւթական աղբիւրներ ծրագրել իր տարեկան աշխատանքներում եւ 2018 թւին կիրառել էր «Sina X» աւտոմեքենայի վիճակահանութիւն:

Թ.Հ. թեմի Կարիքաորներին օժանդակող մարմինը, ինչպէս միշտ ջանացել է նիւթական աղբիւրներ ծրագրել իր տարեկան աշխատանքներում եւ 2018 թւին կիրառել էր «Sina X» աւտոմեքենայի վիճակահանութիւն:

Սոյն վիճակահանութեան սկզբնական աշխատանքն սկսւեց յունւար ամիսից եւ Կ.Օ.Մ.-ի ընկերների ճգուն աշխատանքով բաժնետոմսերը վաճարւեցին եւ վիճակահանութիւնը, Մայիսեան տօների առիթով, կայացաւ մայիս 24-ին, «Արամ Մանուկեան» սրահում, նւիրահաւաք ուրախ երեկոյի ընթացքին:

Շահող համարը եղաւ 0562 համարով բաժնետոմսը: Դա պատկանում էր Սպահան քաղաքի հայրենակից՝ պրն. Արարատ Տէր-Աւանէսեանին: Պրն. Արարատը երկուշաբթի, յունիսի 18-ին, ներկայ գտնւեց ԿՕՄ-ի 2018 թւականի 46-րդ հերթական նիստին եւ իրեն պաշտօնապէս յանձնւեց նւէրը եւ նոյն ժամանակ պրն. Տէր-Աւանէսեանը իր կամքով նւիրատւութիւն կատարեց ԿՕՄ-ի սնդուկին:

Առ այդ ԿՕՄ-ի անունից շնորհաւորում ենք պրն. Արարատ Տէր-Աւանեսեանին եւ մաղթում ենք նորանոր յաջողութիւններ իր կեանքի բոլոր ասպարէզներում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։