Հա

Համայնք

24/06/2018

Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթով ուխտագնացութիւն դէպի Արաք

Թւականիս ուրբաթ 22 յունիսի առաւօտեան վաղ ժամին առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանն ուխտաւորաբար ուղղւեց դէպի Արաք, տեղւոյն Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան եւ վերոնշեալ թարգմանչաց վարդապետների՝ Սահակայ եւ Մեսրոպայ տօնի առիթով պատարագ մատուցելու։

Համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու օրացոյցին, թւականիս յունիսի 21-ը տօնն էր Սրբոց Թարգմանչաց վարդապետացն մերոյ՝ Սահակայ եւ Մեսրոպայ։ Առ այդ, նախորդ տարիների նման, այս տարի եւս ըստ Թ.Հ.Թ. Կրօնական խորհուրդի կարգաւորումին, ուխտագնացութիւն եւ հովւական այցելութիւն տեղի ունեցաւ դէպի Արաք եւ Արաքի համայնքի սիրելի զաւակներին։ 

Թւականիս ուրբաթ 22 յունիսի առաւօտեան վաղ ժամին առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանն ուխտաւորաբար ուղղւեց դէպի Արաք, տեղւոյն Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան եւ վերոնշեալ թարգմանչաց վարդապետների՝ Սահակայ եւ Մեսրոպայ տօնի առիթով պատարագ մատուցելու։ 

Սրբազան Հօրը ընկերակցում էին տեղւոյն քաղաքի այցելու հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը եւ տիրամայր՝ Սօնա Աշգարեանը։ Առաւօտեան ժամը 9։00-ին Սրբազան Հայրը ժամանեց Արաք, որտեղ քաղաքի հրապարակում դիմաւորւեց եկեղեցու եկեղեցադպրոցական հոգաբարձութեան անդամների կողմից եւ ապա առաջնորդւեց եկեղեցի, որտեղ բակում կատարեց աղուհացի օրհնութիւն, եւ ողջունելուց յետոյ այնտեղ գտնւող հաւատացեալներին եւ մի քիչ զրուցելուց յետոյ՝ մուտք գործեց եկեղեցի կատարելու համար օրւայ ժամերգութիւնն ու ապա՝ հանդիսաւոր սուրբ պատարագը։ 

Պատարագի երգեցողութիւնը կատարեց ուխտագնացութիւնների յատուկ երգեցիկ խումբը ղեկավարութեամբ տկն. ՕՖիկ Մելիքեանի։ Ներկայ էին նաեւ Թեհրանից ու Հայաստանից ժամանած որոշ ուխտաւորներ, ինչպէս նաեւ Ս. Մինաս եկեղեցու եկեղեցական Խորհրդից ներկայացուցիչներ։ 

Սրբազան Հայրն օրւայ Աւետարանական հատւածի Մատթէոսի 13-րդ գլխում «Սերմնացանի» առակի միջոցով վեր բերեց ճշմարիտ քրիստոնեայ հաւատացեալի պատկերը, ով անհրաժեշտօրէն հարկ է, որ պարարտ հող լինի, որպէսզի ընդունելով իր մէջ սերմանւած Աստծու Խօսքը ըստ արժանւոյն արդիւնաբեր ու պտղաբեր դառնայ, ինչպէս առակում Քրիստոս է ասում մէկի փոխարէն 30, 60 եւ 100 արդիւնք տայ։ Նա խօսքն ուղղելով ներկաներին հրաւիրեց բոլորին, որ անկեղծութեամբ եւ հոգու պարտաւորութեամբ իւրաքանչիւր անձ ինքն իրեն քննի Աւետարանական ճշմարտութեան հայելու դիմաց եւ փորձի բացայայտել, թէ այնտեղ ներկայացւած չորս հողատարածքներից ո՞ր մէկին է պատկանում եւ ըստ այդմ ինքն իրեն սրբագրելով՝ շարունակի։ Նա գեղեցկօրէն օրւայ Աւետարանական հատւածի մէջ յիշւած արդիւնաբեր հողի օրինակին զուգորդելով, վեր բերեց Ս. Մեսրոպ Մաշտոց մեծ վարդապետի տիպարը, կեանքը եւ գործունէութիւնը, եւ յիշեցրեց, թէ ինչպէս նա ողջ Հայ ազգի համար եղաւ այն պարարտ հողը, ով արժանաւորապէս իր մէջ ընդունելով աստւածային խօսքի սերմը եւ ընդհանրական շահը գերադասելով իր անձնականից, անձնազոհ ու ինքնուրած կեաքնով Հայ ժողովրդի համար մէկի փոխարէն երեսուն, վաթսուն եւ հարիւր պտղաբերելով՝ կենսազարդեց Հայաստան աշխարհն ու Հայոց պատմութիւնը եւ անարգել ապահովագրեց հայու գոյերթը ընդդէմ գալիք հազարամեակների ձուլող ու ոչնչացնող հսկայ ու կործանարար ալիքների ու հոսանքների։ 

Նա մաղթեց եւ աղօթեց, որ իւրաքանչիւրը քաջ գիտակցելով իր կոչումին ու առաքելութեան, յաջողի իր մէջ սերմանւած Աստծու խօսքի սերմի առողջ ընկալումով, որպէս ատակ անօթ օգտագործւի եւ օրհնութիւն ու բարիք դառնայ թէ՛ իր ընտանիքին, թէ՛ իր եկեղեցուն, թէ՛ իր ընկերութեան եւ թէ՛ իր ազգին ու հայրենիքին։ 

Յաւարտ ս. եւ անմահ  պատարագին, տեղի ունեցաւ նաեւ հոոգեհանգստեան արարողութիւն, Արաքի համայնքի հին թէ նոր ննջեցեալների հոգիների հանգստի համար: 

Եկեղեցական արարողութիւնից յետոյ բակում պտղասեղանի շուրջ համայնքի զաւակները, ներկաներն եւ ուխտաւորները բաւական երկար ու մտերմիկ զրոյց ունեցան, որից յետոյ եկեղեցադպրոցական հոգաբարձութիւնն ու տեղւոյն տիկնանց յանձնախումբը ճաշով հիւրասիրեց թէ Սրբազան Հօրը եւ թէ իրեն ընկերակցողներին, ուխտաւորներին ու երգեցիկ խմբի անդամներին։ Ընթացքին տեղի ունեցան սրտբաց խօսակցութիւն, մաղթանքներ ու կենաց բաժակաճառութիւն։ Այդ առիթով որպէս բաց բեմ շատ հաճելի մթնոլորտի մէջ կատարւեցին մեներգներ, խմբերգներ ու ասմունքներ, թէ՛ երգեցիկ խմբի անդամների կողմից եւ թէ Արաքի համայնքի զակաւների կողմից։ 

Երեկոյեան շուրջ ժամը 5։00-ին Սրբազան Հայրը կրկին անգամ թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի շնորհաւորանքը, բարեմաղթութիւններն ու օրհնութիւնները փոխանցելուց եւ իր կարգին բարձր գնահատանքն ու շնորհակալութիւնը յայտնելուց յետոյ համայնքի պատասխանատուներին, իրենց յոյժ կարեւոր եւ ազգանւէր ծառայութեան ու պարտականութեան համար, հրաժեշտ տալով ներկաներին՝ վերադարձաւ Թեհրան։ 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնը Սարի-Գորգանում
    Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնը Սարի-Գորգանում

    Թեհրանի թեմի շրջակայ քաղաքների ուխտագնացութիւնների շրջագծում թւականիս հինգշաբթի եւ ուրբաթ 16-17 օգոստոսին Աստւածանայ Վերափոխման տօնի ուրախ առիթով երկօրեայ ուխտագնացութիւն տեղի ունեցաւ դէպի Սարի-Գորգան, կազմակերպութեամբ Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի եւ համագործակցութեամբ Թ.Հ.Թ. Եկեղեցիների եկեղեցական խորհուրդներից կազմւած յատուկ ուխտագնացութեան յանձնախմբին։

  • Ս. Աստւածածնայ տօնը Ռաշտ-Անզալիում
    Ս. Աստւածածնայ տօնը Ռաշտ-Անզալիում

    Շուրջ 40 ուխտաւորներից բաղկացած հանրակառքը հինգշաբթի առաւօտ կանուխ ճանապարհւեց դէպի Ռաշտ: Սոյն ուխտագնացութեանը թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին ընկերակցում էին առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար եպս. Աշգարեանը, շրջանի այցելու հովիւ՝ Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ հիւրաբար տիրամայր Սօնա Աշգարեանը:

  • Լանջախաչի տւչութիւն
    Լանջախաչի տւչութիւն

    Թւականիս ուրբաթ, 8 յունիսի առաւօտեան յընթացս սուրբ եւ անմահ պատարագի առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում տեղի ունեցաւ լանջախաչ կրելու իրաւունքի շնորհում։

  • Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»
    Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»

    Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով թւականիս մայիսի 17-ին եկեղեցու յարկի տակ կազմակերպւել էր «Հոգեւոր համերգ»-երեկոյ:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Ս. Սագիս եկեղեցու Եկեղեցական խորհուրդը ուրախութեամբ զեկուցում է, որ համանուն Առաջնորդանիստ մայր եկեղեցու կառուցման եւ օծման 45-ամեակի նւիրւած տօնակատարութեան ծիրում՝ հոգեւոր երգչախմբային համերգի ներկայացման առումով, արդէն իսկ համապատասխան փորձերն ու աշխատանքները տարւում են։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։