Հա

Համայնք

28/06/2018

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Ծիածան» մանկա-պատանեկան արւեստանոցի 2018 թւականի ցուցահանդէսը

Թւականիս յունիսի 26-ին տեղի ունեցաւ Հ. Մ. Մ.«Նայիրի» միութեան «Ծիածան» մանկա-պատանեկան արւեստանոցի տարեկան ցուցահանդէսը «Արամ Մանուկեան» սրահում:

Ցուցահանդէսը բաղկացած էր արւեստանոցի սաների մէկ տարւայ աշխատանքներից, սրահի պատերը զարդարւած էին փոքրիկների ձեռքի աշխատանքներով եւ նկարչութիւններով:

Միջոցառմանը ներկայացել էին Թեհրանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, միութեան վարչութեան անդամները, սաների ծնողները եւ հարազատները եւ այլ հրաւիրեալներ:

Ցուցահանդէսի պաշտօնական բաժինը մեկնարկեց արւեստանոցի ուսուցչուհի օր. Շարիս Մելիք Աբգարի ողջոյնի խօսքով: Օր. Շարիս հակիրճ ներկայացրեց «Ծիածան» արւեստանոցի անցեալի եւ պատմութեան մասին, որի տնօրէնն է օր. Նադիա Այւազեանը: Ապա բեմ հրաւիրւեց միութեան նախագահ պրն. Ֆրէդիկ Աշուղեանը օրւայ առիթով արտայայտւելու, նա յիշեց միութիւնների մեծ դերը սերունդների հոգեւոր եւ մշակութային դաստիարակութեան աշխատանքում: Իր խօսքերի աւարտին պրն. Աշուղեանը արտայայտւելու հրաւիրեց Տ. Մակար Սրբազանին: Սրբազան Հայրը ողջունելով եւ քաջալերական խօսքեր յաղորդելով մատնանշեց արւեստի կարեւոր ազդեցութիւնը մանուկների զարգացման գործում:

Այնուհետեւ հաղորդավարը բեմ հրաւիրւեց սրբազան հօրը, միութեան նախագահին ու արւեստանոցի տնօրէնուհուն սաների գնահատագրերը շնորհելու: Գնահատագրերի բաշխումով եւ նկարահանումներով աւարտւեց միջոցառման պաշտօնական բաժինը:

Ապա տեղի ունեցաւ նախապատրաստւած համեստ ընդունելութիւն:

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան

Հանրային կապ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։