Վրաստանի Բաթումի քաղաքաքում յուլիսի 1-2-ին անցկացւած երգի եւ պարի միջազգային փառատօնում Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախումբը ներկայացել է ինքնատիպ ելոյթներով, եւ արդիւնքում նւաճել լաւագոյնների լաւագոյն՝ «Grand prix» մրցանակը:
«alikonline.ir» - Վրաստանի Բաթումի քաղաքաքում յուլիսի 1-2-ին անցկացւած երգի եւ պարի միջազգային փառատօնում Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախումբը ներկայացել է ինքնատիպ ելոյթներով, եւ արդիւնքում նւաճել լաւագոյնների լաւագոյն՝ «Grand prix» մրցանակը:
Շուրջ 50 հոգուց կազմւած «Արարատ»-ի պատւիրակութիւնը միջոցառմանը ներկայացել էր երկու տարբեր անւանակարգերում:
Մրցոյթի ժիւրիի կազմում ընդգրկւած են եղել առաջատար մասնագէտներ, պրոֆեսիոնալներ, ովքեր գնահատել են մասնակիցների կատարողական վարպետութիւնը, շարժումների տեխնիկան, համարի կոմպոզիցիոն կառուցւածքը, տաղանդը եւ այլ կարեւոր հանգամանքներ:
«Բաթումի Արթ սենթր»-ում կայացած միջազգային պարի միջոցառմանը մասնակցել են նաեւ պարային համոյթներ՝ Հայաստանից, Էստոնիայից, Լիտւայից, Թուրքիայից, Բուլղարիայից, Ուկրայինայից, Ռուսաստանից, Լատւիայից եւ այլ երկրներից:
Նշենք որ, երկար տարիներ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախումբը դարձել է հայ պարարւեստի պահպանման իւրօրինակ դարբնոց, որտեղ տարիներ շարունակ տասնեակ երիտասարդներ ազգային պարի ռիթմերի ներքոյ կռում են իրենց հայկականութիւնը եւ ջանում կենսունակ պահել ազգային ոգու զօրացման ակունքները: