Հա

Համայնք

11/07/2018 - 12:50

Քրիստոսի Այլակերպութեան տօնը Թեհրանի եկեղեցիներում

Կիրակի, 8 յուլիս 2018-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հադիսաւոր ս. պատարագ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Այլակերպութեան (Պայծառակերպութեան) տօնի առիթով։

Կիրակի, 8 յուլիս 2018-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հադիսաւոր ս. պատարագ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Այլակերպութեան (Պայծառակերպութեան) տօնի առիթով։ 

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: 

Իր քարոզում Սրբազան Հայրը շեշտելով թէ Յիսուս Քրիստոսի Այլակերպութեան կամ Պայծառակերպութեան տօնը, մեր ժողովրդի մեծագոյն տօներից է ասաց՝ «Եկեղեցական հայրերը, այդ տօնը մեկնաբանել են որպէս Քրիստոսի կեանքի ամենանւիրական եւ ամենաէական պահը, երբ Քրիստոս կամաւորապէս ինքն իրեն բացայայտեց իր աշակերտների դիմաց: Իր Աստւածային փառքը յայտնեց իրենց, հաստատելու եւ փաստելու, որ ինքը եկած է ոչ թէ երկրաւոր թագաւորութիւն հաստատելու, այլ եկած է, որպէսզի մարդկանց առաջնորդէ երկնքի արքայութեան»: 

Սրբազան Հայրը նաեւ բացատրեց թէ Ս. Գրիգոր Լուսաւորիչը, քրիստոնէութեան պետականացումից յետոյ, բազմաթիւ ազգային տօներ, նոր իմաստով կապեց քրիստոնէութեան, որոնցից մէկն է Վարդավառը, այսինքն վարդերի կամ ծաղիկների տօն, որը կապւեց Պայծառակերպութեան տօնին: Ապա բացատրեց՝ «Ջուրը քրիստոնէական հասկացողութեամբ նոր իմաստ է ստացել: Ջուրը մաքրութեան խորհրդանիշ է եւ հետեւաբար Ս. Գրիգոր Լուսաւորիչը կազմակերպեց, որ Այլակերպութեան տօնին նաեւ մեր ժողովրդի զաւակները ջրացան կազմակերպեն եկեղեցական արարողութիւնից յետոյ, ասելով՝ թող Աստւածային այս ջուրը սրբի քո մեղքերը, քեզ Աստւածահաճ կեանքով զօրացնի»: 

Առաջնորդ Սրբազանը յորդորեց մեր ժողովրդին, որպէսզի պահպանեն թէ քրիստոնէական եւ թէ ազգային աւանդութիւններն ու սովորութիւնները, շեշտելով՝ «Դրանցով է, որ մի ժողովուրդ հոգեպէս հպարտանում եւ զօրանում է ու կապւում իր անցեալին»: 

Վերջում Սրբազան Հայրը շնորհաւորելով բոլորին Պայծառակերպութեան տօնը, աղօթեց բարձրեալ Աստծուն, որպէսզի իր պայծառակերպութեամբ բոլորին պայծառակերպի եւ սրբի բոլոր մեղքերից: 

Եկեղեցում ներկայ հաւատացեալները, մեծ թէ փոքր, Սուրբ Հաղորդութիւն ստանալուց յետոյ, արարողութեան աւարտին, Վարդավառի աւանդութիւնը վառ պահելով, խանդավառութեամբ եկեղեցիների բակում միմեանց վրայ ջուր թափեցին եւ ուրախ ժամեր անց կացրին: Այդ առիթով բոլոր եկեղեցիների եկեղեցական խորհուրդները պատշաճ հիւրասիրութիւն էին պատրաստել, որը օրհնւելուց յետոյ հիւրասիրւեց ժողովրդին: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ
    Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ

    Շաբաթ, 8 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընկերակցութեամբ Հայ ակումբի շինարարական եւ շտաբի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանի, այցելեց Հայոց Ակումբ, վերահասու լինելու տարւող աշխատանքներին:

  • Հայոց ազգային «Գոհար» դպրոցի աշակերտներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Հայոց ազգային «Գոհար» դպրոցի աշակերտներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Հինգշաբթի, թւականիս դեկտեմբերի 6-ին, հայոց ազգային «Գոհար» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներն իրենց կրօնի ուսուցիչ՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանի հետ ներկայացան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայաստանի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի յիշատակին
    Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայաստանի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի յիշատակին

    Սրանից 30 տարիներ առաջ 1988 թւականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի ահաւոր երկրաշարժին զոհ գնացին տասնեակ հազարաւոր հայորդիներ:

    Զոհւածների հոգիների խաղաղութեան առիթով, երէկ առաւօտեան դեկտ. 7-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում յաւարտ ս. պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն:

  • Առաջնորդ սրբազանը դասախօսում է միջազգային համագումարում
    Առաջնորդ սրբազանը դասախօսում է միջազգային համագումարում

    Չորեքշաբթի կէսօրից յետոյ ժամը 14։00-ին Իսլամական Յարաբերութեանց եւ Մշակոյթի կազմակերպութեան յարկի տակ տեղի ունեցաւ իսլամ եւ Հարաւային Կորէայի կաթոլիկ եկեղեցու համագումարը «Կրօնը եւ բնապահպանութիւն» խորագրով։

  • Առաջնորդարանի այցելուներ
    Առաջնորդարանի այցելուներ

    Երեքշաբթի, 4 դեկտեմբեր, 2018 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց գաղութիս ազգայիններ՝ պրն. Լեւոն Ահարոնեանին եւ Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ պրն. Ժոզէֆ Մեհրաբեանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։